Բրիտանական դրոշի ներքո առևտրային նավն անցել է Հորմուզի նեղուցով և ժամանել Քաթարի նավահանգիստ՝ անցած շաբաթ Իրանի իշխանությունների կողմից առաջին անգամ Stena Impero նավթատար լցանավի կալանման հետ կապված միջադեպից հետո: Հուլիսի 24-ին այդ մասին հաղորդել է Associated Press (AP) գործակալությունը:
Գործակալության տվյալներով՝ խոսքը վերաբերում է բրիտանական BW ELM լցանավին: Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերի HMS Montrose ֆրեգատը, որը հերթապահում է Պարսից ծոցի տարածաշրջանում, հետևել է լցանավի անցմանը, բայց չի ուղեկցել այն, նշել է գործակալությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:











































