Վենեսուելայում ԱՄՆ դեսպանատունը կիրակի օրը հայտարարել է, որ դադարեցնում է այցագրերի տրամադրումը՝ դիվանագիտական անձնակազմի անբավարարության պատճառով: Այս մասին գրում է Ria Novosti-ն՝ հղում անելով վենեսուելական ԶԼՄ-ներին:
Ինչպես հայտարարել է ԱՄՆ դիվանագիտական առաքելությունը, դրա պատճառներից մեկը Վենեսուելայի իշխանությունների՝ երկրից դեսպանատան հյուպատոսական բաժնի մի քանի աշխատակիցներին վտարելու որոշումն է:
Միաժամանակ արտակարգ անհրաժեշտության դեպքում ԱՄՆ դիվանագետները պատրաստ են այցագրեր տրամադրել նրանց, ում կպահանջվի:









































