Ֆրանսիական արբանյակների կողմից հայտնաբերված օբյեկտները, որոնք կարող էին լինել Malaysia Airlines ավիաընկերության անհետացած Boeing 777-ի բեկորները, գտնվում ե ներկայիս որոնման գոտու սահմաններից բավականին հեռու: Այս մասին հայտնում է ABC-ն՝ հղում անելով Ավստրալիայի փոխվարչապետ Ուորեն Տրասին:
Ներկայում միջազգային որոնողական օպերացիայի ուշադրությունը կենտրոնացած է Հնդկական օվկիանոսի հարավային մասում՝ Ավստրալիայից հարավ-արևմուտք:
Մի քանի երկրների օդանավերն այդ շրջան կուղևորվեն այն բանից հետո, երբ Ծովային անվտանգության ավստրալական վարչությունն անցած շաբաթ հայտնել է երկու օբյեկտների հայտնաբերման մասին, որոնք լողում են Փերթ քաղաքից 2500 կմ հարավ-արևմուտք:
227 ուղևորներով ու անձնակազմի 12 անդամներով օդանավը, որը Կուալա-Լամպուրից Պեկին էր ուղևորվում, ռադարների էկրաններից անհետացել էր մարտի 8-ին:








































