Friday, 26 06 2026
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ

Գիտենք, թե ինչ կա, չգիտենք` արդյո՞ք կա ինչ պետք է

Ղարաբաղը Ռուսաստանին հանձնելու նպատակահարմարության մասին պաշտոնաթող գեներալ Նորատ Տեր-Գրիգորյանցի խոսքը վրդովվեցրել է շատերին, վրդովվեցրել է արժանիորեն, և մարդիկ արժանիորեն հարց են տալիս՝ խիստ զայրացած ու վիրավորված, թե արդյո՞ք դրա համար են հազարավոր հայաստանցիներ ու ղարաբաղցիներ իրենց կյանքը զոհել պատերազմի դաշտում, մի քանի հարյուր տարվա պարտություններից հետո հող ազատագրել, հայկական վերահսկողություն սահմանել այդ հողի վրա:

Միևնույն ժամանակ, հանրությունը վիրավորված է, տարակուսած, ապշած և դավաճանվածի զգացումով լցված, որովհետև Ղարաբաղը Ռուսաստանին հանձնելու մասին են սկսել խոսել մարդիկ, որոնք կարծես թե Ղարաբաղի ազատագրման կարևոր դերակատարներ էին, համենայնդեպս ներկայացվել ու ներկայացվում էին այդպես, ու երևի կշարունակեն այդպես էլ ներկայացվել պաշտոնական քարոզչության խողովակներով, որովհետև նրանք հազիվ թե արտահայտեն կարծիքներ, որոնք հաճո չեն այդ քարոզչության քիմքին կամ չեն բխում իշխանությունների այսրոպեական շահերից:

Ղարաբաղի ազատագրման պատմության, պատերազմի պատմության մասով ժամանակի ընթացքում երևի թե դեռ ի հայտ կգան շատ հետաքրքրական մանրամասներ, որոնք նույնիսկ կարող են գլխիվայր փոխել այն ամբողջ «փառուղին», որ կառուցվել է պաշտոնական քարոզչության միջոցով, որ կառուցվել է պատվիրված սազանդարության միջոցով: Ի վերջո, մի օր երևի թե կխոսեն մարդիկ, որոնք գերադասում են լռել, համարելով, որ ժամանակը կանցնի և կեղծ փոշին կնստի` բացելով իրական պատկերը:

Այս ամենը ժամանակի հարց է, իսկ գուցե ժամանակի ընթացքում էլ կամաց-կամաց, քայլ առ քայլ, դեպքից դեպք բացվելիք հարց: Այդ ժամանակ միգուցե պարզ կլինի հերոս հռչակված շատ ու շատ անձանց իրական գործունեությունը, իրական առաքելությունը պատերազմի ընթացքում, պարզ կլինի, թե արդյո՞ք այդ մարդիկ Ղարաբաղն ազատագրելու համար էին ներգրավված կամ ներդրված, թե՞ ազատագրված Ղարաբաղը հարկ եղած դեպքում կայսրության կազմ վերադարձնելու: Այս հարցերը անկասկած կգտնեն իրենց պատասխանները, ժամանակի ընթացքում: Այսօր, սակայն, կա ոչ պակաս կարևոր մի հարց:

Նորատ Տեր-Գրիգորյանցն արտահայտվում է և միգուցե արտահայտում է իր կարծիքը, իսկ միգուցե արտահայտում է թելադրված կարծիք և ինչ-որ հող ուսումնասիրում կամ շոշափում: Բոլոր դեպքերում, լավ է, որ կարծիքն արտահայտվում է, ոչ թե մնում քողարկված և այսպես ասած` ստորգետնյա հոսքի մեջ, երբ տեսանելի չէ, հետևաբար դժվար կանխարգելելի: Հարցն այլ է: Իսկ կա՞ն Ղարաբաղյան պատերազմ անցած այլ գեներալներ, որոնք անտարբեր չեն Ղարաբաղի ճակատագրի, Հայաստանի ճակատագրի, հայկական պետականությունների անկախության, ապագայի հեռանկարի հանդեպ, որոնք պատրաստ են խաղաղության ընթացքում ստանձնել նույնքան պատասխանատվություն ապագայի համար, ինչքան պատերազմի ընթացքում, որոնք պատրաստ են տեր կանգնել պատերազմի դաշտում հայկական հողի ազատագրման, հայկական բնակչության ազատության ու անկախության համար, հայկական պետականությունների կայացման համար զոհված իրենց ընկերների հիշատակին, պաշտպանել այն, թույլ չտալ այդ հիշատակի դիվանագիտական անարգում, թույլ չտալ զոհված ընկերների արյան պղծում:

Կա՞ն այդպիսիք Հայաստանում և Ղարաբաղում, նրանք պատրա՞ստ են համարձակ կերպով կանգնել և կանխարգելել Ղարաբաղը Ռուսաստանին հանձնելու մասին կարծիքներն ու նամակները, պատրա՞ստ են դիմագրավել կայսերական էքսպանսիայի դիվանագիտա-քարոզչական գրոհները: Չէ՞ որ այդ գրոհները չդիմագրավելու դեպքում, մոտ ապագայում դրանք կարող են վերածվել արդեն ուղղակի ռազմական գրոհների, ինչը դիմագրավելը արդեն արյուն, կյանքեր կարող է պահանջել: Դրա համար պետք է դիմագրավել կայսերական գրոհները այժմ, քանի դեռ դրանք խաղաղ բնույթ են կրում, քանի դեռ դրանք վերջնականապես չեն կոտրել հասարակական կամքը Հայաստանում և Ղարաբաղում ու չեն բացել արդեն ռազմական ագրեսիայի ճանապարհը` ամեն ինչ մեկընդմիշտ ու անդառնալի, ինչպես ասում են` անշրջելի դարձնելու համար: Սա է հարցը:

Մենք արդեն գիտենք, որ կան Նորատ Տեր-Գրիգորյանցներ, կան Զորի Բալայաններ, կան այդ ամենը հավանության արժանացնող իշխանություններ: Մենք չգիտենք կամ լավ չգիտենք, կամ լավ չի երևում, թե դրանից բացի ի՞նչ կա, թե դրանից բացի, դրա հանդիման կա՞ պատասխանատու մարդկանց խումբ, որոնք պատրաստ են լինել կայերական նկրտումների, կայսերապաշտության, կայսերահպատակության հանդեպ հասարակական խաղաղ և կամային դիմադրություն կազմակերպող առաջնորդներ, որպեսզի բանը չհասնի թեժության և պատերազմի: Այստեղ է խնդիրը, ոչ թե Նորատ Տեր-Գրիգորյանցների մեջ: Նրանք հետևանք են, լուրջ խնդրի հետևանք, հետևանքն են Հայաստանի և Ղարաբաղի անկախ պետականություններում ձևավորված արժեհամակարգային, արժանապատվական վակուումի, հետևանք են պետականության ընթացքի ձախողումների, որ տեղի են ունեցել իշխանապաշտության հետևանքով:

Պատճառը այն լռությունն է, որ եղել է այդ ամենի նկատմամբ, պատճառը այն է, որ մարդիկ, որոնք պատասխանատու են իրենց հաղթանակի, ազգային հաղթանակի համար, տարիներ շարունակ «մատների արանքով» են նայել երկու հայկական պետականություններում հաստատված մթնոլորտին, իշխանական թելադրանքին, իշխանական արժեհամակարգին` մտածելով, որ այս ամենն անցողիկ են, և հաղթանակը բավական ամուր է, այդքան շուտ կոտրելու կամ մսխելու համար:

Սակայն հիմա հնչում է ահազանգը, հիմա ղողանջում է զանգը և շատ հստակ, կոնկրետ օրինակներով ու միտումներով մատնացույց անում, որ հաղթանակի ամրությունը գերագնահատվել է, և հաղթանակը թողնվել է անպաշտպան, իսկ դրա մսխման գործընթացը՝ թերագնահատվել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում