Sunday, 21 06 2026
15:50
Բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոնին սպառնում է ազատազրկում
Իրանական կղերապետությունը սպառվել է. տարածաշրջանում կձևավորվի երեք բևեռ
15:30
«Շրեկ 5»-ը վերադառնում է 16 տարվա դադարից հետո
Ժամանակն է մեկընդմիշտ լուծելու այն ուժերի հարցը, որ ազգային անվտանգության սպառնալիք են
15:10
Քիչ հայտնի նկարը կարող է աճուրդում վաճառվել մինչև 5,2 մլն դոլարով
Վաշինգտոնը Նաթանյահուին «դուրս» է գրել, ի՞նչ կտան իրանա-ամերիկյան «տեխնիկական» բանակցությունները
14:50
Ղրիմում դադարեցվել է բենզինի վաճառքը
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
14:20
Հայաստանի ծանրամարտի հավաքականն այսուհետ հանդես կգա նոր մրցումային հագուստով
14:10
ԱԹՍ-ների հարվածներ Կերչին և «Կավկազ» նավահանգստին․ կան զոհեր
Կարճամետրաժ ֆիլմերի փառատոն՝ Երևանում և Գյումրիում
13:50
ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները բանակցությունների համար ժամանել են Բյուրգենշտոկ
Սուրենավանի մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրական շչակ
13:30
Պակիստանի վարչապետը նույնպես Շվեյցարիայում է
Ինչպես է մարզվում Պատվո պահակային վաշտը
13:10
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա. The Observer
Անահիտ Ավանեսյանի շնորհավորական ուղերձը՝ բուժաշխատողներին
12:50
Ջերեմի Քլարկսոնը հայտնել է քաղցկեղի ախտորոշման մասին
Այսօր Երևանում կդիտվի ամենաերկար ցերեկը
12:30
Հունիսն ու հուլիսը արծաթափայլ ամպեր դիտելու լավագույն ամիսներն են
12:20
Շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնություն. Հայաստանը ներկայացնող շախմատիստների արդյունքները 6-րդ խաղափուլից հետո
12:10
Renault-ն և Thales-ը ներկայացրել են ԱԹՍ-ների կառավարման նոր կոնցեպտը
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
11:50
Ավստրալիայում սկսվում է վտանգավոր կլիմայական փուլ
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում
11:30
Վենսը մեկնել է Շվեյցարիա
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
11:10
Apple Music-ը հրապարակել է 2015թ․ ի վեր ամենաշատ լսված 20 արտիստների ցանկը
Լարսը բաց է

ՄԻԵԴ-ն ու Վենետիկը կսպառնա՞ն Հայաստան-ԵՄ գերազանց հարաբերությանը

Հայաստանի ու Եվրամիության միջև հարաբերությունը գերազանց է, հրաժեշտի ասուլիսում հայտարարել էր Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին՝ կրկնելով փաստացի հրաժեշտի ռեգիոնալ այց կատարած ԵԽ նախագահ Դոնալդ Տուսկի հայտարարությունը, որ արել էր նա Երևանում: Սվիտալսկին նաև հայտարարել էր Հայաստանին հատկացվող տարեկան ֆինանսական օգնության ծավալը կրկնապատկելու, միաժամանակ, Հայաստանի դատական ռեֆորմին ֆինանսական և տեխնիկական օժանդակություն ցուցաբերելու ԵՄ պատրաստակամության մասին:

Հայաստան-ԵՄ գերազանց հարաբերությունն իսկապես գերազանց է, բայց այդ հարաբերության ասպեկտում ստեղծվել է բավականին հետաքրքիր իրավիճակ, որի պատճառը Սահմանադրական դատարանի քայլն է՝ Ռոբերտ Քոչարյանի գործը Վենետիկ և ՄԻԵԴ ուղարկելը: Վենետիկը անմիջապես Եվրոպայի խորհրդի կառույց է: ՄԻԵԴ-ն էլ, թեպետ եվրոպական դատական անկախ ինստիտուտ է, ըստ էության, այդուհանդերձ, հասկանալի է, որ դրա որոշումները կամ եզրակացությունները դիտարկվում են իբրև եվրոպական քաղաքական մեսիջներ:

Այսպիսով, Ռոբերտ Քոչարյանի գործը ՍԴ-ն տեղափոխել է եվրակառույցներ, և այստեղ՝ Հայաստան-ԵՄ գերազանց հարաբերության արանքում, փաստորեն հայտնվում է այդ գործը: Գերազանց հարաբերությունը, բնականաբար, պայմանավորված է Հայաստանում ժողովրդավարական փոփոխություններով, դրանց ընթացքով: Եթե Վենետիկի հանձնաժողովն ու ՄԻԵԴ-ը համարում են, որ Ռոբերտ Քոչարյանի դեմ կա քաղաքական հետապնդում՝ ուղիղ կամ անուղղակի եզրակացություն տալով գործի վերաբերյալ, ապա հարց է առաջանում, թե ի՞նչ կմնա Հայաստան-ԵՄ գերազանց հարաբերությունից: Որովհետև, այդ դեպքում թվում է, որ գերազանց հարաբերությունը պահելու համար Հայաստանի կառավարությունը պետք է լինի եվրոպական կառույցների խորհրդատվությանն ականջալուր: Եթե Հայաստանի կառավարությունը չի առաջնորդվում իր մոտեցումներին հակոտնյա եզրակացություններով, ապա արդյո՞ք պաշտոնական Բրյուսելի համար դա լինելու է որոշիչ գործոն, որը կբարդացնի Հայաստան-ԵՄ գերազանց հարաբերությունը, կմթագնի այն: Սահմանադրական դատարանի քայլը պետք է թերևս ուշադրության արժանացնել նաև այդ ասպեկտում, քանի որ Հայաստանում մեկնարկած ներքաղաքական գործընթացը, անկասկած, ունի արտաքին էական երանգավորումներ՝ մասնավորապես ռուսական ուղղությամբ, որտեղ կան Հայաստանի նախկին համակարգի խմբերից ոչ պակաս անհանգստացած միավորներ:

Բանն այն է, որ մի կողմից հայ-ռուսական հարաբերության տրանսֆորմացիոն գործընթացը, մյուս կողմից՝ Հայաստան-ԵՄ գերազանց հարաբերությունը այդ շրջանակներում առաջացնում են բավականին տագնապալի սպասումներ: Հատկապես նկատի առնելով այն հանգամանքը, որ ԵԽԽՎ-ում, օրինակ, եվրոպական առաջատար երկրները քվեարկում են ՌԴ պատվիրակության լիազորության վերականգնման օգտին: Սա թողնում է բավականին լայն փաթեթային համաձայնության տպավորություն, ինչը տագնապ է առաջացնում Հայաստանի հանդեպ ռուսական գերակայության «պարեկությունն» իրականացնող տարաբնույթ շրջանակների մոտ, որոնք կորցնում են դիրքերը լայն առումով: Առաջանում է փաթեթի տպավորություն՝ թավշյա հեղափոխության ընթացքում ռուսական սպասվելիք կոպիտ, կոշտ արձագանքի փոխարեն բավականին զուսպ և հանդարտ չեզոքություն, հետո հայ-ռուսական հարաբերության տրանսֆորմացիա՝ դարձյալ Կրեմլի ընդհանուր զսպվածության պայմաններում, միաժամանակ Հայաստան-ԵՄ առաջնային ադապտացիոն փուլից հետո հարաբերության «գերազանց» լինելու մասին գնահատական, այդ ֆոնին ռուս-եվրոպական հարաբերության շրջանակում ուշագրավ միտումներ ու դրսևորում ԵԽԽՎ-ում: Հայաստանում իշխած քրեաօլիգարխիկ համակարգի հետ գործարքված Հայաստանի Հանրապետության միջազգային սուբյեկտության վրա կողպեք կախելու բանալին ձեռքն առած ռուսական շրջանակների համար՝ իրական գոյության կամ ուրվագծման դեպքում այդ փաթեթը ուղղակի կարող է վերածվել տնտեսա-քաղաքական պատրանքի:

Ակնառու է, որ նրանք այդ հեռանկարի դեմ ինտենսիվ աշխատում են հայ-ռուսական ուղղությամբ, լայն իմաստով՝ ապարդյուն: Զարմանալի կամ անսպասելի չի լինի, եթե դիտարկվեն հայ-եվրոպական ուղղությամբ տորպեդահարման փորձերն ինտենսիվացնելու միտումներ, խոշոր իմաստով՝ ավելի մեծ արդյունքի ակնկալիքով: Ըստ այդմ, Հայաստանի ու ԵՄ համար կարևոր է գերազանց հարաբերությունը չստորադասել Վենետիկի կամ ՄԻԵԴ եզրակացություններին: Խոսքը դրանք անտեսելու մասին չէ, այլ պարզապես հայ-եվրոպական, լայն իմաստով, ավելի կարևոր գործընթացային հարաբերությունը այդ եզրակացություններից չկախելու մասին, որովհետև կշեռքի նժարներին իրենց նշանակությամբ անհամադրելի իրողություններ են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում