Իսրայելի դիվանագիտական առաքելությունները, այդ թվում՝ դեսպանատաները, հյուպատոսությունները և միջազգային կազմակերպություններում երկրի ներկայացուցչությունները և Իսրայելի արտգործնախարությունը, դադարեցրել են աշխատանքը գործադուլային պատժամիջոցների ուժեղացման կապակցությամբ, հաղորդում է ITAR-TASS-ը:
«Պատժամիջոցներն այսօր Իսրայելի գոյության պատմության ընթացքում առաջին անգամ վերածվել են ընդհանուր գործադուլի»,- ասել է արտաքին քաղաքական գերատեսչության աշխատակիցների արհմիության ներկայացուցիչ Յակով Լիվնեն:
Իսրայելցի դիվանագետներն արդեն մի քանի տարի է՝ փորձում են կառավարությունից և ֆինանսների նախարարությունից հասնել աշխատանքի վճարման պայմանների լավացման, սակայն մինչև հիմա պայմանավորվածություն ձեռք չի բերվել:
Իսրայելի ԱԳ նախարար Ավիգդոր Լիբերմանը հայտարարել է, որ արհմիությունների այդ քայլը վկայում է «լիակատար շփոթմունքի մասին»:








































