Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը ամերիկացի կոնգրեսականների հետ հանդիպմանն աջակցել է Ղրիմի` Ռուսաստանի կազմի մեջ մտնելու որոշմանը, հաղորդում է ITAR-TASS-ը:
«Ղրիմը Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ է մտել հանրաքվե անցկացնելուց հետո, որին բնակչությունն ինքն է որոշել իր ապագան: Մենք հարգում ենք այդ որոշումը»,- ասել է նա ամերիկացի խորհրդարանակաների հետ հանդիպմանը:
ԱՄՆ պատվիրակությունը, որը բաղկացած է ԱՄՆ Կոնգրեսի և Սենատի ներկայացուցիչներից, այցելել է Քաբուլ` անվտանգության ոլորտում աֆղանա-ամերիկյան համաձայնագրի ճակատագիրը քննարկելու նպատակով: Բանակցությունների թեմաներից են եղել Ուկրաինայի իրադարձությունները և Ղրիմի անդամկացումը Ռուսաստանին:









































