«Չելսի»-ի հարձակվող Սամուել Էտո՛Օ-ն սրունքային մկանի վնասվածք է ստացել Պրեմիեր լիգայի 31-րդ տուրի «Արսենալ»-ի դեմ հանդիպման ժամանակ:
Էտո՛Օ-ն հանդիպման 5-րդ րոպեին բացել էր խաղի հաշիվը, բայց նա ստիպված եղավ թողնել խաղադաշտը: Չնայած հարձակվողի բացակայությանը՝ «ազնվականներ»-ը ջախջախեցին «Արսենալ»-ին 6:0 հաշվով:
«Հույս ուենք, որ Սամուելի վնասվածքը շատ լուրջ չէ, և նա ոչ թե բաց է թողնելու 1 ամիս, այս 10-15 օր»,- Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում բրիտանական մամուլը:
Այսպիսով, կամերունցին ամենայն հավանականությամբ բաց կթողնի Պրեմիեր լիգայի 32-րդ տուրի «Քրիսթալ Փելես»-ի դեմ հանդիպումը, որը կկայանա մարտի 29-ին:








































