Ինչպես հաղորդում է UPI.com կայքը, ԱՄՆ-ում հայկական քրեական խմբի ղեկավարն ընդունել է իրեն առաջադրված ռեկետով զբաղվելու մեղադրանքը: 47-ամյա Արմեն Ղազարյանը, որն ավելի հայտնի է «Պզո» մականունով հաստատել է, որ ինքը զբաղվել է դրամաշորթությամբ: Այս մասին երեկ հայտարարել է ԱՄՆ դատախազ Փրիթ Բհարարան` իր կողմից տարածված հայտարարության մեջ:
Նշվում է, որ մեղադրական կողմը կոչ է արել Ղազարյանին օգտագործել իր ղեկավար դիրքերը քրեական համայնքում և օգնել բժշկական ապահովագրության Medicare ծրագրի շրջանակներում իրականացված հանցագործությունները բացահայտելուն: Կայքը հիշեցնում է, որ «օրենքով գող» կամ «վօռ» Պզոն եղել է Ռուսաստանի և նախկին ԽՍՀՄ ամենահայտնի քրեական տարրերից մեկը, այդ թվում Հայաստանում:
Դատախազ Բհարարան իր հայտարարության մեջ ասել է, որ կազմակերպված հանցավորությունը 21-րդ դարի ամենալուրջ խնդիրներից մեկն է: Ըստ դատախազի՝ այս հանցագործության բացահայտումն ապացուցում է, որ «եթե դու հանցանք ես գործել, ապա իմացիր, որ մենք քեզ գտնելու ենք և պատասխանատվության ենք ենթարկելու օրենքի ողջ ուժով»:
Նշվում է նաև, որ դատավճիռը կընթերցվի 2011թ. հոկտեմբերի 6-ին:










































