The Walt Disney Co ընկերությանը պատկանող Marvel ստուդիան Սան Դիեգոյի Comic Con փառատոնում ներկայացրել է ֆիլմեր և սերիալներ իր կինոտիեզերքի չորրորդ փուլից, գրում է ABC News-ը:
Ստուդիան հայտարարել է Disney+ հարթակում մինչև 2021 թ.-ի վերջը հինգ ֆիլմերի և հինգ սերիալների թողարկման մասին: Առաջինը 2020-ի մայիսի 1-ին էկրաններին կհայտնվի «Սև այրի» ֆիլմը Սքարլետ Յոհանսոնի գլխավոր դերակատարմամբ:
Հաջորդը «Հավերժները» ֆիլմն է, որը կթողարկվի 2020-ի նոյեմբերի 6-ին: Այստեղ դերերով հանդես կգան Անջելինա Ջոլին, Ռիչարդ Մեդենը, Սալմա Հայեկը և այլք:
Եվս մեկ ժապավեն՝ «Շան-Չի և տասը մառանիների լեգենդը» կթողարկվի 2021-ի փետրվարի 12-ին: Գլխավոր դերում հանդես կգա ասիական ծագմամբ կանադացի դերասան Սումի Լյուն:
Just announced in Hall H at #SDCC, Marvel Studios’ BLACK WIDOW with Scarlett Johansson, David Harbour, Florence Pugh, O-T Fagbenle, and Rachel Weisz. Directed by Cate Shortland. In theaters May 1, 2020. pic.twitter.com/7WGECDIw3t
— Marvel Studios (@MarvelStudios) July 21, 2019
2021-ի մայիսին կթողարկվի «Դոկտոր Սթրենջ»-ի սիքվելը «Մուլտիտիեզերական խելագարության մեջ» ենթագրով: Իրենց դերերին կվերադառնան Բենեդիկտ Քեմբերբետչը և Էլիզաբեթ Օլսենը:
2021-ի համար պլանավորված վերջին ֆիլմը էկրաններին կհայտնվի նոյեմբերի 5-ին: Այս ֆիլմը լինելու է Թորեի մասին սագայի չորրորդ մասը, որը կթողարկվի «Սեր և ամպրոպ» վերնագրով: ֆիլմում կնկարահանվի նաև Նատալի Պորտմանը:
Just announced in Hall H at #SDCC, Marvel Studios’ DOCTOR STRANGE IN THE MULTIVERSE OF MADNESS with Benedict Cumberbatch and Elizabeth Olsen. Scott Derrickson returns as director. In theaters May 7, 2021. pic.twitter.com/HtF68htiB1
— Marvel Studios (@MarvelStudios) July 21, 2019
Just announced in Hall H at #SDCC, Marvel Studios’ THOR: LOVE AND THUNDER with Chris Hemsworth, Tessa Thompson and Natalie Portman. Taika Waititi returns as director. In theaters November 5, 2021. pic.twitter.com/7RRkOYWTQM
— Marvel Studios (@MarvelStudios) July 21, 2019
Just announced in Hall H at #SDCC, Marvel Studios’ BLADE with Mahershala Ali. pic.twitter.com/mtrDBy5OV0
— Marvel Studios (@MarvelStudios) July 21, 2019