Saturday, 20 04 2024
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը

2003 թ. ԻՆՉՊԵՍ ԵՂԵԼ Է. անտառախախտման վերաբերյալ ակտը դարձել է թշնամության ու սպանության պատճառ Դիլիջանում

Ապօրինի անտառահատումը ինքնին՝ հանցավոր արարք լինելով, հաճախ հանցաշղթա է կազմում այլ հանցավոր արարքների հետ, երբեմն էլ դառնում է մարդկային հարաբերությունների այնաստիճան լարման պատճառ, որ հետևանքը անդառնալի ողբերգությունը, մարդկային կյանքի կորուստն է լինում:

Ոչ վաղ անցյալից ներկայացվող դիլիջանյան սպանության հիմքում առերևույթ՝ հենց ապօրինի անտառահատումն է, իսկ իրականում՝ անօրինականի ու անթույլատրելիի սահմանների տեղաշարժն է մարդկանց պատկերացումներում. օրինականության սահմանի փոքրիկ տեղաշարժն անգամ կարող է հանգեցնել ավելի ծանր օրինազանցության:

45-ամյա Սամվելը Դիլիջանի անտառտնտեսությունում աշխատում էր որպես անտառապետի օգնական, իսկ Լիպարիտը անտառապահ էր:

Օրերից մի օր անտառախախտման վերաբերյալ ակտ կազմվեց… Լիպարիտի որդու նկատմամբ: Լիպարիտին ազատեցին աշխատանքից: Լիպարիտը մինչև հոգու խորքը վիրավորված էր ու կատարվածի համար մեղադրում էր նրան, ով իր որդու «վրա» ակտ էր գրել, հենց նրան էր համարում իր ընտանիքի թշնամի: Լիպարիտի կարծիքով՝ իր որդու «վրա» ակտը գրել էր անտառապետի օգնական Սամվելը: Վերջինս էլ պնդում էր, թե ինքը այդ ակտի հետ ոչ մի առնչություն չունի:

Լիպարիտի կարծիքով՝ Սամվելն էր խոչընդոտում, որ իրեն վերականգնեն անտառապահի աշխատանքում, իսկ Սամվելը ժխտում էր նաև Լիպարիտի այդ ենթադրությունը:

Լիպարիտի ու Սամվելի թշնամությունը հասունանում էր: Բնակավայրը մեծ չէր, մարդիկ խոսում էին: Գլխավոր գործող անձինք պարզաբանում կատարելու պահանջ էին զգում: Մի օր էլ պատահաբար հանդիպեցին, ու կուտակված չարությունը պոռթկաց…

Ըստ վկա Թ.-ի՝ 2003 թվականի ապրիլի 12-ին, ժամը 19-ի սահմաններում իր մեքենայով Սամվելի հետ Դիլիջանից իրենց գյուղ էին գնում: Ճանապարհին Սամվելը հանկարծ խնդրեց հետ դառնալ ու դեպի Դիլիջան ընթանալ: Նա պահանջեց նաև լուսային ազդանշանով կանգնեցնել դեպի Դիլիջան ընթացող մեքենան, որի մեջ Լիպարիտն էր:

Թ.-ն այդպես էլ արեց: Երկու մեքենաները կանգնեցին Մյասնիկյան փողոցում:

Սամվելը մոտեցավ մեքենայից իջած Լիպարիտին:

Ըստ վկա Թ.-ի՝ ինքը տեսել է՝ ինչպես են Սամվելն ու Լիպարիտը վիճում, քաշքշում իրար: Իսկ երբ հեռանում էին, նկատել է, որ Լիպարիտը բռնել է կուրծքը…

Վկան պնդել է, թե ո՛չ դանակ է տեսել, ո՛չ դանակահարություն: Միայն հաջորդ օրն է իմացել, որ Լիպարիտը մահացել է Սամվելի դանակի հարվածից…

Ըստ գործով մեկ այլ վկայի՝ Ա.-ի, դեպքի օրն ինքը Լիպարիտի խնդրանքով նրան տանում էր Դիլիջան: Լիպարիտը պետք է հանդիպեր Դիլիջանի անտառապետին: Ճանապարհին հետևի մեքենան լուսային ազդանշան էր տալիս, ինքը կանգնեցրել է մեքենան: Լիպարիտն իջել է մեքենայից, վիճաբանության մեջ է մտել մյուս մեքենայից իջած Սամվելի հետ:

Վկա Ա.-ն հայտնել է՝ ինքը փորձել է միջամտել, վեճը դադարեցնել, բայց Սամվելը բռունցքով երկու անգամ հարվածել է իր դեմքին, իր քթից արյուն է հոսել, ինքը մի կողմ է քաշվել, որ արյունը մաքրի: Թե ինչ է կատարվել հետո՝ չի տեսել: Միայն Սամվելի ձեռքին ինչ-որ փայլուն բան է նկատել: Մինչև ուշքի է եկել, Լիպարիտն արդեն անշնչացած ընկած էր մայթին…

Սամվելը նշել է, որ ցանկանում էր խոսել Լիպարիտի հետ՝ իր անվան շուրջ տարածվող սուտ լուրերի մասին: Դեմ առ դեմ հայտնվելով՝ սկսել են վիճել: Ինքը, իրոք, բռունցքով հարվածել է վեճին միջամտելու փորձ կատարող Ա.-ի դեմքին: Այդ ժամանակ Լիպարիտը դանակ է հանել: Ինքը պաշտպանվել է, այդ ընթացքում վնասվել է իր ձեռքը: Ինքը կարողացել է դանակը խլել Լիպարիտից ու հարվածել նրան: Հարվածել է միայն նրա հայհոյանքից հետո, եթե նա չհայհոյեր, ինքը չէր հարվածի: Հետո դանակը «գետնով է տվել» ու հեռացել:

Դատարանում Սամվելը նշել է՝ ոչ թե իրենց մեքենան, այլ այն մեքենան է կանգնելու ազդանշան տվել, որում Լիպարիտն էր: Հենց նա էլ, ըստ Սամվելի, նախահարձակ էր եղել: Սամվելը պնդում էր՝ ինքը դանակով չի հարվածել Լիպարիտին, վերջինս փոխադարձ քաշքշոցի ընթացքում «վիրավորանք» է ստացել անհասկանալի ձևով…

Սամվելը, որպես պաշտպանական մարտավարություն, նշում էր, թե անհրաժեշտ պաշտպանության վիճակում է եղել դեպքի պահին, ինչպես նաև գտնվել է հոգեկան խիստ հուզմունքի վիճակում…

Ե՛վ առաջին ատյանի, և՛ վերաքննիչ դատարանները հաստատված գնահատեցին, որ Սամվելը մեղավոր է դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

Ըստ դատաբժշկական փորձաքննության եզրակացության՝ Լիպարիտի մահը վրա էր հասել սրտապարկի ու փորոքի վնասման, սրտի տրավմատիկ տամպոնադայի հետևանքով: Տուժողի սրտի շրջանին դանակի մեկ շեշտակի հարված էր եղել, ինչը քաշքշոցի ժամանակ պատահականության արդյունք չէր կարող լինել:

Սամվելը մեղավոր ճանաչվեց ու դատապարտվեց 10 տարի ազատազրկման:

Լիպարիտը զրկվեց կյանքից:

Ու կատարվածն իր ծանրությամբ անհամեմատելի էր անտառախախտման համար գրված ակտի կամ աշխատանքից ազատման հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում