Wednesday, 10 06 2026
Եռագլխի քվեները չեն փոխվել. Ալեքսանյան
10:10
Աֆղանստանը հայտարարել է Պակիստանի  հարվածների հետևանքով 13 զոհի մասին
Ռուսական ստի ողջ համակարգը շարունակում է գործել ՀՀ-ի դեմ, սակայն՝ արդյունավետության կտրուկ նվազմամբ
09:50
Նախընտրում ենք դիվանագիտական ​​լեզուն, բայց խոսում ենք նաև այլ լեզուներով. Արաղչի
09:40
Գերմանիան 300 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինային՝ զենք գնելու համար
Քոչարյանը իր հանցանքները չի գործել միայնակ. նրա ձայները նաև դրա ապացույցն են
09:20
Բելֆաստում դանակահարությունից հետո ցուցարարները հրկիզել են տներ և մեքենաներ
09:10
Նավթի գները նվազել են – 09/06/26
Ստամբուլից նոր ազդակ Երևանին․ Բայրամովը կրկին հիշեցրել է Ադրբեջանի նախապայմանների մասին
Ոստիկանությունն ապահովել է ավելի քան 180 հազար այցելուի անվտանգություն․ «Երևանի գինու օրեր»-ն՝ առանց լուրջ միջադեպերի
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան նոր ծրագրով կառուցվելիք ճանապարհը Հայաստանի ճանապարհային ենթակառուցվածքի զարգացման առումով կարևոր նշանակություն ունի
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Լարսը բաց է
Վրաստանը Արևմուտքի հետ հարաբերությունների «վերբեռնում» է սկսում
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
07:40
ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանին՝ ի պատասխան ամերիկյան ուղղաթիռի կործանման. Իրանն արձագանքել է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արժանապատիվ աշխատանք և ներառական զբաղվածություն․ Հայաստանի առաջնահերթությունները ներկայացվել են Ժնևում
Վայրի կենդանիների և բույսերի պահպանության ոլորտում օրենսդրական բարեփոխումները մտնում են գործնական փուլ
Հունաստանում ՀՀ դեսպանը քննարկումներ է ունեցել Դիդիմոտիխոյի և Օրեստիադայի քաղաքապետների հետ
Հունիսի 19-ին «Արև Արենայում» ելույթ կունենա NEMRA խումբը
Նախատեսվում է ոստիկանությունում ներդնել հոգեբանական աջակցության պիլոտային ծրագրեր
Հուլիսի 1-ից Հիդրոմետը կհամագործակցի Եվրոպական օդերևութաբանական ծառայությունների ցանցի հետ
Հակակոռուպցիոն դատարանը 160-ից ավելի խափանման միջոցի միջնորդությունների մոտ 90 տոկոսը բավարարել է
Կիպրոսում և Հունաստանում բացահայտվել է «ՀԱՄԱՍ»-ի հետ կապված ահաբեկչական ցանց
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են
Կրեմլն «անընդունելի» է որակել Եվրոպայի նախապայմաներն Ուկրաինայի հարցում կարգավորման համար
Միջազգային խորհրդակցություններ՝ նվիրված ԱԲ կիրառմանն ու կառավարմանը հիդրոօդերևութաբանության ոլորտում
Ղրղզստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով

«Օդից փողոցային եմ կպցնում». ռեստորանից դուրս եկած ընկերուհու հետ խոսողին 29-ամյա երիտասարդը «պատժել է»՝ դանակահարելով

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Արթուր Ադամյանի նախագահությամբ ավարտվել է Անդրանիկ Հ.-ի գործի դատական քննությունը:

29-ամյա Անդրանիկին մեղադրանք էր առաջադրվել տուժողի առողջությանը խուլիգանական դրդումներով ծանր վնաս հասցնելու և ապօրինի սառը զենք պահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով և 235 հոդվածի 4-րդ մասով:

Ըստ մեղադրանքի՝ 2018 թվականի հուլիսի 11-ի գիշերը Անդրանիկ Հ.-ն «Նոր Դվին» ռեստորանային համալիրում հանդիպել է քննությամբ չպարզված ընկերուհուն: Հաց են կերել, խմիչք են օգտագործել, գիշերել են հյուրանոցում:

Առավոտյան ժամը 7-ի սահմաններում Անդրանիկն ու ընկերուհին վիճաբանել են, վերջինս դուրս է եկել հյուրանոցից ու գնացել է հարևանությամբ գործող գազալցակայան, մոտեցել է լցակայանի աշխատող Ա.-ին ու խնդրել է, որ նա իր համար տաքսի կանչի: Անդրանիկը, որ դուրս էր եկել ընկերուհու հետևից, տեսնելով, որ ընկերուհին խոսում է ինչ-որ երիտասարդի հետ, զայրացել է:

Ըստ մեղադրանքի՝ նա «չնչին առիթով» վիճաբանել է լցակայանի աշխատողի հետ: Ապա ընկերուհուն ուղեկցել, պատահական մեքենայով ճանապարհել ու վերադարձել է գազալցակայան, ըստ մեղադրանքի՝ խախտել է հասարակական կարգը, անհարգալից վերաբերմունք է դրսևորել հասարակության նկատմամբ, «փորձել է ինքնահաստատվել, ցույց տալ սեփական անձի առավելությունը», լցակայանի աշխատող Ա.-ին ու նրա գործընկերոջը հրահանգել է մտնել աշխատասենյակ:

Անդրանիկ Հ.-ն, ըստ մեղադրանքի, կանգնել է Ա.-ի դիմաց ու 3-5 անգամ հարվածել է նրա դեմքին: Ի պատասխան՝ Ա.-ն ու նրա գործընկերը ոչինչ չեն պատասխանել: Անդրանիկ Հ.-ն գնացել է «Նոր Դվին» համալիր, հյուրանոցի սենյակից վերցրել է իր ուսապարկը, նորից վերադարձել է գազալցակայան, բռունցքով հարվածել է Ա.-ի դեմքին, ապա ուսապարկից հանել է գործարանային արտադրության, սառը զենք հանդիսացող դանակը ու դիտավորությամբ հարվածել է Ա.-ի մարմնի տարբեր մասերին, այդ թվում՝ կրծքավանդակի ու որովայնի շրջաններին, պատճառել է համակցված, ծակած-կտրած, թափանցող վերք՝ ուղեկցված՝ աջ թոքի, ստոծանու, լյարդի վնասումներով, աջակողմյան հեմոպնևմոթորաքսով, ձախ գոտկային շրջանի ծակած-կտրած վերք՝ ձախ երիկամի վնասումով, հետորովայնամզային տարածության արյունահավաքով, որովայնի բութ վնասվածք, որն ուղեկցվել է փայծաղի պատռվածքով, գլխի ճակատագագաթային շրջանի կտրած վերք, դեմքի բազմաթիվ քերծվածքներ: Վնասվածքներն իրենք համակցությամբ Ա.-ի առողջությանը պատճառել են ծանր վնաս՝ կյանքին վտանգ սպառնացող:

Հարվածների ընթացքում Ա.-ն փորձել է դանակը վերցնել Անդրանիկի ձեռքից, չի կարողացել: Միջամտել է Ա.-ի գործընկերը, չի կարողացել հետ պահել Անդրանիկին, վերջինս հետապնդել է նրան: Այդ ընթացքում վիրավոր Ա.-ն քայլել է դեպի «Նոր Դվին» համալիր, բայց ճանապարհին ուժասպառ լինելով՝ ընկել է: Նրա գործընկերը մոտեցել, նրան բարձրացրել, տարել է ռեստորանային համալիր, պահակին խնդրել է շտապօգնություն զանգել, ապա Ա.-ի հետ մտել է պահակակետ, ներսից կողպել է դուռը: Սակայն, ըստ մեղադրանքի, Անդրանիկ Հ.-ն հասել է պահակակետի դռանը, դանակի բռնակով ջարդել է դռան ապակին, պահանջել է դուռը բացել: Ա.-ի գործընկերը բացել է դուռն ու դուրս է եկել, իսկ Անդրանիկը ներս է մտել, դանակը պահել է վիրավոր Ա-ի կոկորդին, շարունակել է «նախատել», ապա պահանջել է դուրս գալ պահակակետից: Ա.-ն դուրս է եկել, մի քանի քայլ առաջացել ու ընկել է գետնին՝ շտապօգնության աշխատողների առաջ: Անդրանիկը, ըստ մեղադրանքի, ոտքով հարվածել է ընկած Ա.-ի գլխին ու փախել է: Փախուստի ժամանակ նրա ուսապարկից ընկել է անձնագիրը, ինչը նպաստել է, որ նրա անձն արագ բացահայտվի:

Անդրանիկ Հ.-ն նախաքննության ընթացքում իրեն մեղավոր չի ճանաչել, հրաժարվել է ցուցմունք տալուց ու հարցերին պատասխանելուց:

Դատարանում նա իրեն մեղավոր է ճանաչել միայն տուժող Ա.-ին դանակով հարվածելու համար: Հայտնել է, որ երբ ընկերուհին իրենց վեճից հետո դուրս է եկել հյուրանոցից, ինքը հագնվել ու դուրս է եկել նրա հետևից: Տեսել է, որ մի տղա խոսում է ընկերուհու հետ: Մոտեցել ու հարցրել է, թե նա ինչ է ուզում այդ աղջկանից, իսկ այդ տղան, իրեն շատ վատ պահելով՝ ոչ ճիշտ ձևով է արտահայտվել ընկերուհու հասցեին: Ինքը նրան ասել է, որ ընկերուհուն կճանապարհի ու կվերադառնա: Վերադարձել է, խոսել է նրա հետ, վիճաբանություն է սկսվել: Ինքը վեճը չի հիշում, որովհետև ալկոհոլ օգտագործած վիճակում էր: Զղջում է արածի համար:

Տուժող Ա.-ն նախաքննության ժամանակ հայտնել է՝ երբ ինքը խոսում էր ռեստորանային համալիրի կողմից եկած աղջկա հետ, մոտեցել է մի երիտասարդ, ասել է՝ ո՞ւմ ընկերուհուն ես կպցնում: Իրենք վիճել են: Անդրանիկն ասել է՝ ընկերուհուն կճանապարհի ու կվերադառնա: Նա վերադարձել է, վեճը շարունակվել է, ինքը նրան առհասարակ չի հարվածել, իսկ նա դանակը հանել, մի անգամ հարվածել է իր գլխին, մի քանի անգամ՝ մեջքին, հարվածել է նաև որովայնի շրջանին: Ինքը փորձել է նրա ձեռքից վերցնել դանակը, բայց չի կարողացել, նա դանակով վնասել է իր ձեռքերը…

Երբ Անդրանիկը հետապնդել է իր գործընկերոջը, ինքը դուրս է եկել լցակայանի աշխատասենյակից, գնացել է դեպի ռեստորանային համալիր, բայց ճանապարհին ընկել է: Ինքն արյունահոսում էր, ուժասպառ էր եղել բազմաթիվ վնասվածքներից: Գործընկերը մոտեցել, իրեն բարձրացրել ու հասցրել է ռեստորանային համալիրի պահակակետ: Իրենք ներս են մտել, դուռը փակել, բայց Անդրանիկը հետ է եկել, մտել է պահակակետ, ինքը մնացածը չի հիշում…

Տուժող Ա.-ն դատարանում այլ բովանդակության ցուցմունք է տվել՝ հայտնելով՝ երբ ինքը խոսում էր Անդրանիկի ընկերուհու հետ, Անդրանիկը մոտեցել է իրենց, հարցրել է՝ ի՞նչ է ուզում այդ աղջկանից: Ինքը պատասխանել է՝ «Օդից … ա, կպցնում եմ»: Անդրանիկը զայրացել է իր այդ արտահայտությունից ու հարվածել է իրեն, ինքն էլ նրան է հարվածել: Նա ընկերուհուն ճանապարհել ու վերադարձել է, արդեն ագրեսիվ ու լարված էր: Սկզբում հայհոյել են իրար, հետո Անդրանիկը մոտը եղած դանակի շեղբով՝ տափակ ձևով հարվածել է իր գլխին, ապա՝ որովայնին: Եթե ինքը վատ արտահայտություն չաներ Անդրանիկի ընկերուհու հասցեին, վիճաբանություն չէր լինի:

Տուժողն ասել է, թե իր բուժման ծախսերը հոգացել են, ինքը նյութական պահանջ չունի, խնդրում է Անդրանիկին մեղմ պատժել, քանի որ «ակնհայտ է»՝ վիճաբանությունն իր ասածի ու ոչ ճիշտ պահվածքի պատճառով էր, ինքն էլ մեղքի իր բաժինն ուներ: Նախաքննության ընթացքում իր արտահայտության մասին չի հայտնել՝ չուզենալով, որ իր ընտանիքն իմանա այդ մասին…

Անդրանիկ Հ.-ն ճանաչվել է մեղսունակ:

Դատարանը եզրահանգել է, որ նախաքննական մարմինը ճիշտ չի որակել կատարված արարքը՝ Անդրանիկ Հ.-ի գործողություններում բացակայել է խուլիգանական դրդումներով տուժողին ծանր վնաս հասցնելու դիտավորությունը: Դատարանը արժանահավատ է գնահատել տուժողի դատաքննական ցուցմունքը, որի պայմաններում Անդրանիկ Հ.-ի կատարած արարքը վերաորակել է որպես պարզապես տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի ոչ թե 2-րդ, այլ՝ ավելի մեղմ՝ 1-ին մասով: Որպես Անդրանիկ Հ.-ի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանք՝ հաշվի է առնվել, որ նա հանցավոր արարքը կատարել է՝ ալկոհոլի ազդեցության տակ գտնվելով:

Անդրանիկ Հ.-ն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին և 235 հոդվածի 4-րդ մասերով և վերջին հաշվով դատապարտվել է 4 տարի ազատազրկման:

Նրա նկատմամբ կիրառվել է Համաներման ակտի համապատասխան դրույթը, և նա ազատվել է պատժի կրումից:

Անդրանիկ Հ.-ն ազատ է արձակվել դատարանի դահլիճում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում