Վերլուծաբանների հաշվարկով՝ առաջիկա 6 տարում համակարգչի կամ բջջային սարքի յուրաքանչյուր օգտատեր գեյմեր կդառնա:
Որոշ տվյալներով՝ մինչև 2020-ը մարդու առօրյա բոլոր գործերի մոտ 85%-ը այս կամ այն կերպ կինտեգրվեն խաղային հասկացությանը:
Այսօր խաղերը հատուկ հավելված են, բայց մի քանի տարի հետո դրանց տարրերը նորմա կդառնան մարդու կենսագործունեության տարբեր ոլորտների համար, ներառյալ՝ բիզնեսը, առողջապահությունը, կրթությունը և այլն:
Շատ հնարավոր է, որ խաղային միջավայրն այնքան գլոբալ կդառնա, որ մարդու դիրքը հասարակության մեջ գնահատվի ըստ հավաքած միավորների քանակի և խաղային վարակնիշի, փոխանցում է S2 պորտալը: Գնումներ անելը, սոցցանցերում անդամագրվելը կամ այլ գործեր կպարգևատրվեն, ավելի կնմանվեն գլոբալ բնույթի յուրատեսակ «սոցիալական» խաղերի:
Ենթադրվում է, որ այս կամ այն՝ նախկինում սովորական համարվող, խաղի հետ ոչ մի կապ չունեցող գործողության համար մարդու ստացած միավորներն ուղղակիորեն կազդեն կարիերայում առաջընթացի, շրջապատում նրա հաջողության, հեղինակության և այլ հանգամանքների վրա, որոնք կարևոր են սոցիումի համար, որոնք այսօր լրիվ այլ ցուցանիշներով են չափվում և ավելի ավանդական ձեռք բերվում:
Դա մարդկանց կմղի կյանք-խաղում նոր մարտավարություններ և ուղիներ փնտրել՝ վաստակելու համար ավելի շատ խաղային, այսինքն՝ նաև կենսական ազդեցություն: Այսպես է կարծում թվային դիզայնի պրոֆեսոր Ելենա Բերտոցցին:










































