Sunday, 21 06 2026
13:50
ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները բանակցությունների համար ժամանել են Բյուրգենշտոկ
Սուրենավանի մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրական շչակ
13:30
Պակիստանի վարչապետը նույնպես Շվեյցարիայում է
Ինչպես է մարզվում Պատվո պահակային վաշտը
13:10
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա. The Observer
Անահիտ Ավանեսյանի շնորհավորական ուղերձը՝ բուժաշխատողներին
12:50
Ջերեմի Քլարկսոնը հայտնել է քաղցկեղի ախտորոշման մասին
Այսօր Երևանում կդիտվի ամենաերկար ցերեկը
12:30
Հունիսն ու հուլիսը արծաթափայլ ամպեր դիտելու լավագույն ամիսներն են
12:20
Շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնություն. Հայաստանը ներկայացնող շախմատիստների արդյունքները 6-րդ խաղափուլից հետո
12:10
Renault-ն և Thales-ը ներկայացրել են ԱԹՍ-ների կառավարման նոր կոնցեպտը
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
11:50
Ավստրալիայում սկսվում է վտանգավոր կլիմայական փուլ
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում
11:30
Վենսը մեկնել է Շվեյցարիա
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
11:10
Apple Music-ը հրապարակել է 2015թ․ ի վեր ամենաշատ լսված 20 արտիստների ցանկը
Լարսը բաց է
10:50
Ուկրաինայի նախկին նախագահները հրաժարվել են լեհական պետական պարգևներից
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Տնտեսության դիվերսիֆիկացումը պետք է գնահատել անբավարար. հիմա հրատապ քայլեր են արվում
10:24
«Մայքլ» ֆիլմը պատմություն է կերտում կինովարձույթում
«Մենք ընտրակաշառքի մասով անելիք չունենք»՝ ԿԸՀ այս պահվածք-մոտեցոււմը իրավական կազուս էր
10:09
Ինչո՞ւ է փլուզվել հին բուրգերից մեկը
Ալիևը «Արևմտյան Ադրբեջան» գործիքը դեռ երկար կօգտագործի. դեստրուկտիվ է՝ պետք է հասկացնել
09:50
Մունդիալ-2026. Գերմանիան դուրս եկավ խմբից, Ճապոնիան հաղթեց Թունիսիին
Հունիսի 21՝ աստղագիտական ամառ, ամառային արևադարձ
Apple-ը թանկացնելու է իր արտադրանքը
Հրդեհ Մովսեսում․ կրակը վնասել է անասնագոմի տանիքը
Apple-ը պատրաստվում է ներկայացնել տեսախցիկներով AirPods-ներ

Հրայր Թովմասյանը  մինչև վերջ «ճակատամարտ» է տալու

«ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հարցազրույցը վկայեց, որ նա չի պատրաստվում հանձնվել։ Նա մինչև վերջ փորձելու է «ճակատամարտ» տալ ընդդեմ գործող իշխանությունների»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Գագիկ Համբարյանը։

Մեր զրուցակիցը կարծում է, որ այս հարցազրույցը չպետք է ընդհանրացնել և դիտարկել որպես նախկին համակարգի պատասխան.«Սա ըստ իս՝ կոնկրետ Հրայր Թովմասյանի պատասխանն է Նիկոլ Փաշինյանի հարցազրույցին»։

Քաղաքագետը ստեղծված իրավիճակի համար մեղադրում է նաև գործող իշխանություննեին.«Ինչպես տեսնում ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամենատարբեր դրվագներում  շատ նորմալ համագործակցում է նախկին իշխանությունների ներկայացուցիչների հետ՝ այդ թվում գլխավոր դատախազ  Արթուր Դավթյանի. այս դեպքում համագործակցությունն արդյունավետ է։ Փաստենք, որ այն անձինք, որոնք անցնում են նրա սրի տակով համարվում են  նոր իշխանության մաս, իսկ որոնք ոչ՝ պիտակավորվում են և հռչակվում որպես հակահեղափոխականներ և այս իշխանություններին հակառակորդ համարվող  ուժի ներկայացուցիչ»։

Ըստ Համբարյանի՝ Հրայր Թովմասյանը ո՛չ ժխտում և ո՛չ էլ հաստատում է իր հրաժարականի հնարավորությունը.«Եթե հիշում եք նա այդ հարցին ի պատասխան ասել էր՝  բացառված չէ, որ վաղը կարող է երկրաշարժ լինել։ Փաստենք՝ ի տարբերություն ԲԴԽ ներկայացուցիչների,  որոնք արագ կապիտուլյացիայի ենթարկվեցին, ես որքան  նկատում եմ՝ նա մինչև վերջ փորձելու է  «ճակատամարտ» տալ գործող իշխանություններին և այդ «ճակատամարտի» արդյունքում նոր կորոշի՝ հանձնվե՞լ, թե՞ ոչ»։

Գագիկ Համբարյանի համար խնդրահարույց է ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի դիտարկումը, որ եթե Հրայր Թովմասյանը հրաժարական չտա, իրենք ստիպված կլինեն սահմանադրական փոփոխություններ իրականացնել. «Նա ասում է՝ կա երկու ճանապարհ։ Կա՛մ Հրայր Թովմասյանը հրաժարական է տալիս, կա՛մ իրենք սահմանադրական փոփոխություններ են իրականացնում։ Լավ կարելի՞ է այսքան անլրջացնել։ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում պարոն Փաշինյանը չքննադատեց Սահմանադրությունը, որը ժամանակին ասում էր, թե Սերժ Սարգսյանի հագով կարած կոստյում է։ Հիմա ի՞նչ է  ստացվում Սահմանադրական դատարանը սեփականաշնորհելու համար պետք է փոփոխություննե՞ր անել, ես այդ ճանապարհն ընդունելի չեմ համարում»,-եզրափակեց նա։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում