Tuesday, 23 06 2026
11:10
Մբապեն աշխարհի առաջնություններում խփած գոլերով գերազանցեց բրազիլացի Ռոնալդոյին
08:50
Իտալիայում շարունակվում է շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունը․ ինչ արդյունքներ ունեն հայ պատվիրակները
Հայաստանի կանանց բասկետբոլի ազգային հավաքականը մեկնարկում է ելույթները Եվրոպայի առաջնությունում
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
20:00
Վազորդ Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների առաջնության հաղթող, Ռազմիկ Ղազարյանը՝ արծաթե մեդալակիր
19:20
Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը դարձել է 2026 Chicago Summer Open դասական և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթող
18:50
Հայազգի սուսերամարտիկը՝ Եվրոպայի առաջնության մեդալակիր
18:24
Աշխարհի առաջնություն 2026-ում գրանցվել է պատմական ռեկորդ
18:10
Կաբո Վերդեի դարպասապահի մայրն աջակցել է որդուն
14:50
Մունդիալ-2026. Եգիպտոսը հաղթեց Նոր Զելանդիային, Ուրուգվայ-Կաբո Վերդե հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի
11:30
Իրանի հավաքականը շնորհակալական նամակ է թողել Լոս Անջելեսին
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
14:20
Հայաստանի ծանրամարտի հավաքականն այսուհետ հանդես կգա նոր մրցումային հագուստով
12:20
Շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնություն. Հայաստանը ներկայացնող շախմատիստների արդյունքները 6-րդ խաղափուլից հետո
09:50
Մունդիալ-2026. Գերմանիան դուրս եկավ խմբից, Ճապոնիան հաղթեց Թունիսիին
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
11:40
5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում
11:20
Շախմատի պատանիների աշխարհի գավաթ․ 4 խաղափուլից հետո հայ շախմատիստների արդյունքները
10:50
Մունդիալ-2026. ԱՄՆ-ն հաջորդ փուլում է, Բրազիլիան հաղթեց Հայիթիին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
20:30
Իրանի հավաքականը պատրաստվում է դիմել ՖԻՖԱ-ին
19:00
Հայտնի են Հայաստանի ֆուտզալի ընտրանու մրցակիցների աշխարհի առաջնության ընտրական փուլում
12:20
Մեկնարկել է 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթը․ ինչ արդյունքներ ունեն ՀՀ ներկայացուցիչները
07:30
Մունդիալ-2026. Մեքսիկան հաղթահարեց խմբային փուլի արգելքը, Կանադան խոշոր հաշվով հաղթեց Կատարին
23:50
Ուզբեկ ֆուտբոլիստը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում
17:30
Ռոբերտո Մարտինեսը կարող է գլխավորել Ռոնալդուի թիմը
17:20
Շանթ Սարգսյանն արագ շախմատի թիմային ԱԱ-ի հերթական տուրում հաղթել է Մագնուս Կարլսենին
16:50
ՖԻՖԱ-ն հրապարակել է խմբային փուլի առաջին տուրի վիճակագրությունը

Պայքարի նոր փուլ․ Հայկական ո՞ր ակումբն է շահավետ դիրքում․․․

Եկող շաբաթ հայկական երեք ակումբները՝ «Արարատ-Արմենիան», «Փյունիկն» ու «Ալաշկերտը» պայքարը կսկսեն Եվրոպա լիգայի խաղարկության որակավորման երկրորդ փուլում: Հիշեցնենք, որ «Արարատ-Արմենիան» Եվրոպա լիգայում հայտնվել է Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլում Շվեդիայի չեմպիոն ԱԻԿ-ից երկու հանդիպումների արդյունքում 4:3 հաշվով կրած պարտության հետևանքով: Եվրոպա լիգայում «Արարատ-Արմենիայի» մրցակիցը Ջիբրալթարի չեմպիոն «Լինկոլն Ռեդ» ակումբն է: Վերջինս Չեմպիոնների լիգայի խաղարկության առաջին փուլում երկու հանդիպումների արդյունքում 5:0 հաշվով զիջել էր Սլովենիայի չեմպիոն «Մարիբորին»:

«Լինկոլն Ռեդը» հանդիսանում է կիսասիրողական ակումբ, ուստի Հայաստանի չեմպիոնի Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլում հայտնվելու հավանականությունն ավելի քան մեծ է: «Արարատ-Արմենիան» լուրջ դիմադրություն ցույց տվեց ԱԻԿ-ին և մոտ էր հաղթանակին, բայց․․․: Նշենք, որ «Արարատ-Արմենիայի» համար լավ հնարավորություն է ստեղծվել լուրջ արդյունքներ գրանցել Եվրոպա լիգայի խաղարկությունում: Մեր երեք թիմերից այս պահին ամենահարմար վիճակում հենց «Արարատ-Արմենիան» է: «Ալաշկերտին» և «Փյունիկին» բավական լուրջ մրցակիցներ են բաժին հասել: Մասնավորապես, «Ալաշկերտի» մրցակիցը Ռումինայի ամենահայտնի և տիտղոսակիր «Ստյաուա» թիմն է: Վերջինս Ռումնիայի փոխչեմպիոնն է: Չեմպիոնության համար պայքարում «Ստյաուան» լարված պայքարում զիջել էր «Կլուժին»: Անցյալ տարի Եվրոպա լիգայի խաղարկության որակավորման երրորդ փուլում «Ալաշկերտին» բաժին էր հասել հենց «Կլուժը»: Երևանում 0:2 հաշվով պարտվելուց հետո «Ալաշկերտը» Ռումինիայում զիջել էր ջախջախիչ 5:0 հաշվով: Ինչպես և «Ալաշկերտը» «Ստյաուան» Եվրոպա լիգայում պայքարը սկսել է որակավորման առաջին փուլից: Մեր առաջիկա մրցակիցը երկու հանդիպումների արդյունքում 4:1 հաշվով առավելության է հասել մոլդովական «Միլսամիի» նկատմամբ: Նշենք նաև, որ որակավորման առաջին փուլում «Ալաշկերտը» լավ տպավորություն թողեց՝ ցույց տալով որ վերելքի շրջանում է: Ու չնայած որ մրցակիցը զորեղ է, այնուամենայնիվ մեր ակումբը կարծում ենք կարող է պայքարել որակավորման երրորդ փուլի ուղեգրի համար: Հայաստանի փոխչեմպիոն «Փյունիկը» կմրցի չեխական «Յաբլոնեցի» հետ: Վերջինս Եվրոպա լիգայում պայքարը սկսելու է հենց որակավորման երկրորդ փուլից: Չեխիայի ավարտված առաջնությունում «Յաբլոնեցը» զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը՝ առջևում թողնելով հեղինակավոր երեք ակումբներին՝ «Սլավիային», Պլզենի «Վիկտորիային» և Պրահայի «Սպարտային»:

Նշենք, որ Չեխիայի առաջնությունը վերջին տարիներին որակական զգալի աճ է գրանցել: Վերոնշյալ երեք ակումբները վերջին շրջանում բավական հաջող են ելույթ ունենում եվրագավաթների խաղարկություններում: «Յաբլոնեցը» դավանում է արագ և ինչ-որ տեղ կոշտ ֆուտբոլ: Այս թիմի կորիզը կազմում են տեղացի ֆուտբոլիստները: Ինչպես և «Ալաշկերտը»՝ որակավորման առաջին փուլում հատկապես երկրորդ խաղում «Փյունիկը» գրագետ և տպավորիչ խաղ ցուցադրեց: Այս թիմում ևս նկատելի է վերելքի տենդենցը: Հետևաբար այդ դիմակայությունում կողմերի հնարավորությունները կարելի է գնահատել 50-ը 50-ի: Վիճակահանության արդյունքում մեր բոլոր երեք թիմերը առաջին հանդիպումներն անց են կացնելու տանը: «Արարատ-Արմենիա»-«Լինկոլն Ռեդ» հանդիպումը տեղի կունենա հուլիսի 23-ին՝ ժամը 19:00-ին, Ավանի Ակադեմիայում:

Հուլիսի 25-ին կրկին Ավանի Ակադեմիայում ժամը 21-ին «Ալաշկերտը» կխաղա «Ստյաուայի» հետ: Նույն օրը ժամը 17:30-ին Գյումրիի մարզադաշտում «Փյունիկը» կհյուրընկալի «Յաբլոնեցին»: Կապված Երևանում ընթացող մինչև 19 տարեկանների Եվրոպայի առաջնության հետ, հայկական ակումբները եվրագավաթներում կանգնել են լուրջ խնդրի առաջ: Ու փաստորեն Երևանում ազատ մարզադաշտ չլինելու պատճառով երկրորդ հանդիպումն անընդմեջ «Փյունիկը» ստիպված է լինելու խաղալ Գյումրիում:

Հուսանք, որ մեր թիմերին կհաջողվի դուրս գալ Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլ և ֆուտբոլասերը հնարավորություն կունենա մեր թիմերի հանդիպումները հետևել Երևանում՝ «Հանրապետական» մարզադաշտում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում