Porsche ընկերության ղեկավարությունը այժմ դիտարկում է էլեկտրամեքենա ստեղծելու հնարավորությունը: Ընկերության ինժեներների հիմնական խնդիրն այն է, որ մեքենան մեկ լիցքավորմամբ հնարավորինս երկար ճանապարհ անցնի:
Այդ խնդիրը շատ ավտոարտադրողներ լուծել են փոքր բենզինային շարժիչների օգնությամբ, որոնք պտտեցնում են գեներատորները՝ լրացնելով էլեկտրաէներգիայի պակասը: Սակայն Porsche-ի ղեկավար Մատիաս Մյուլլերը հայտարարել է, որ նա կողմնակից չէ նման լուծումների և նախապատվությունը տալիս է դասական էլեկտրամեքենաներին:
Ընկերության ղեկավարության կարծիքով՝ էլեկտրամեքենան մեկ լիցքավորմամբ պետք է անցնի 300 կմ: Porsche-ի ներկայացրած էլեկտրամեքենաներից ամենատնտեսողը մեկ լիցքավորմամբ միայն 170 կմ է անցնում՝ գրում է auto.vesti.ru-ն:









































