Saturday, 20 06 2026
14:30
ԱՄՆ-ն ու Կատարը քննարկում են Իրանի ակտիվների ապասառեցումը
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը. դատախազություն
14:10
Գիտնականները տիեզերքում տարօրինակ երևույթ են հայտնաբերել
Որոնվում է 1938թ. ծնված Նադյա Ղալաչյանը
13:50
«Աուրուսի» արտադրությունը Թաթարստանում փակվում է. նախագիծը անշահավետ է
Շիրակի մարզպետի հանձնարարությամբ սկսվել են Գյումրիում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով գույքային վնասների գնահատման աշխատանքները
13:30
«Եմենի Սարդ-մարդը» մահացել է հրաբխային խառնարանում
Վիենի քաղաքապետի գլխավորությամբ Հայաստան ժամանած պատվիրակության անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
13:10
Մեծ Բրիտանիան 16-ից ցածր տարիքի երեխաներին կարգելի օգտվել սոցիալական ցանցերից
Սկսվել են Գյումրիում ուժեղ կարկուտի վնասների գնահատման աշխատանքները
12:50
1 զոհ, 89 վիրավոր կա՝ Մեծ Բրիտանիայում գնացքների բախման հետևանքով
Հունաստանում քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունները
12:30
Պակիստանի ՆԳՆ ղեկավարը մեկնել է Իրան․ IRNA
ՄԱԿ-ի քննարկմանը ներկայացվել են միգրացիայի ոլորտում Հայաստանի գրանցած առաջընթացն ու ծրագրերը
12:10
«Friends»-ի ռեժիսոր Ջեյմս Բերոուզը մահացել է
Սպասվում է կարճատև անձրև
11:50
Թրամփը ներկայացրել է Կատարից նվեր ստացած ինքնաթիռը
11:40
5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում
11:30
Քուշներն ու Ուիթքոֆֆը մեկնել են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար. Axios
11:20
Շախմատի պատանիների աշխարհի գավաթ․ 4 խաղափուլից հետո հայ շախմատիստների արդյունքները
11:10
Նավթի գներն աճել են – 19/06/26
Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
10:50
Մունդիալ-2026. ԱՄՆ-ն հաջորդ փուլում է, Բրազիլիան հաղթեց Հայիթիին
Խորթ մոր կողմից 1 տարեկան երեխային սպանելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Մոսկվային թվում է՝ մենք մտնում ենք ԵՄ և ՆԱՏՕ, ինչը, մեղմ ասած, այդպես չէ և ծիծաղ է առաջացնում
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է CSIS-ի Եվրոպայի, Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրի ղեկավարությանը
Նոր ընտրությունները ևս տարբերակ են․ ՔՊ-ն ավելի շատ ձայն կստանա
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում
Իսրայելը տորպեդահարում է ԱՄՆ-Իրան գործարքը․ արյունալի մարտեր Լիբանանի հարավում
Մինչև 21։00-ն դադարեցվել է Մեծամոր քաղաքի ջրամատակարարում

Հրայր Թովմասյանը հիշեցրեց և իջեցրեց Ռոբերտ Քոչարյանի կարգավիճակը

Մեզ համար դա շարքային գործ է, խոսելով Ռոբերտ Քոչարյանի անձեռնմխելիության գործի մասին նախօրեին տված իր հարցազրույցում հայտարարել է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը: Այդ հարցազրույցում դատական իշխանության անկախության և դրա վրա ճնշումների անթույլատրելիության մասին Թովմասյանի հայտարարությունները, թերևս, քննարկման առարկա չեն, կամ կարող էին լինել, եթե չլիներ նույն Հրայր Թովմասյանի ՍԴ նախագահի պաշտոնում ՀՀԿ-ական պատգամավորից ինչպես հայտնվելու պատմությունը՝ այսպես ասած դատական անկախության համատեքստում:

Ըստ այդմ, այդ անկախության մասին Հրայր Թովմասյանի պատմությունը լավագույն դեպքում կարող է դիտվել քաղաքական անեկդոտ, և ոչ երբեք իրավական գնահատական կարևորագույն ինստիտուտներից մեկի դերի առնչությամբ: Ի դեպ, ինչպես երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն էր իր նախագահության շրջանում նախընտրում հաճախ անել այդ մեջբերումը տարբեր թեմաներով, խոսելով ընդդիմության մասին՝ դատական անկախության մասին «ում կովը որ բառաչի, Հրայր Թովմասյանի կովը պետք է լռի»: Այդ տեսանկյունից, Հրայր Թովմասյանի հարցազրույցի, թերևս, նշանակալի հանգամանքը հենց Ռոբերտ Քոչարյանի գործի «շարքային» գնահատականն է: Դրանով Թովմասյանը, իհարկե, առերևույթ փորձում է ցույց տալ, որ ՍԴ համար ամենևին չունի նշանակություն, թե որևէ գործ ում է վերաբերում, և գործերը քննում են բացառապես իրավունքի և օրենքի տրամաբանության շրջանակում:

Մյուս կողմից, սակայն, ՍԴ-ում, թերևս, սկզբունքորեն չեն կարող լինել շարքային գործեր, և ՍԴ-ն հենց դրանով է ՍԴ, որ այն շարքային դատարան չէ և այնտեղ չեն լինում շարքային գործեր: ՍԴ-ում գտնվում են գործեր, որոնք պետության համար ունեն հիմնարար նշանակություն և դրանք գործնականում ձևավորում են պետական կյանքի իրավա-քաղաքական ապագան: Հրայր Թովմասյանը չի կարող դա չգիտակցել, նա, թերևս, բավական փորձառու և հմուտ մասնագետ է այդ առանձնահատկությունը չտարբերելու համար: Ու հենց դրանով հանդերձ, նա բավական նուրբ ակնարկով Ռոբերտ Քոչարյանի գործը վերածում է «շարքային» գործի, ինչը խորհրդանշական է նույն Ռոբերտ Քոչարյանի՝ դեռևս 2007 թվականին նախագահական կարգավիճակից Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական վերադարձի առիթով ասված խոսքի ֆոնին: Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ առաջին նախագահն ինչ-որ իմաստով խորհրդանիշ է, բայց վերադառնալով քաղաքականություն, նա փաստորեն կդադարի լինել այդպիսին և կվերածվի «շարքային ընդդիմադրի»: Ռոբերտ Քոչարյանը, անշուշտ, դրանով ակնարկում էր, որ այդ դեպքում ինքն իրեն իրավասու է համարում Լևոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ դրսևորել այնպիսի վարքագիծ և գործիքակազմ, ինչպես դրսևորել է մնացյալ բոլոր ընդդիմադիր ուժերի նկատմամբ: Այլ կերպ ասած, Ռոբերտ Քոչարյանն այն ժամանակ ակնարկում էր, որ Տեր-Պետրոսյանն իր վերադարձով ազատում է իր՝ նախագահ Քոչարյանի ձեռքերը: Թե ինչ է լինում այդ դեպքում, ցավալիորեն պարզ դարձավ մի քանի ամիս անց՝ Մարտի 1-ին:

Եվ ահա, այդ ամենից հետո Ռոբերտ Քոչարյանը ներկայումս մեղադրյալի աթոռին է հենց այդ գործով, և Հրայր Թովմասյանն այդ աթոռի վրա նրան դե ֆակտո, կամա թե ակամա, հռչակում է «շարքային ընդդիմադիր»՝ ՍԴ-ում նրա գործը համարելով շարքային: Թե ինչու է Հրայր Թովմասյանը նուրբ ակնարկով հիշեցնում այդ մասին, պարզ է դառնում Քոչարյանի գործով ՄԻԵԴ-ից և Վենետիկի հանձնաժողովից խորհրդատվություն ակնկալելու նրա քայլից: Թովմասյանն ակնարկում է, որ ՄԻԵԴ-ն ու Վենետիկը ազատեն իր ձեռքերն այդ «շարքային» գործում, նոր իշխանության ու երկրորդ նախագահի՝ մուրճի և սալի կամ երկու քարի արանքից անվնաս դուրս գալու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում