«Պետք է ֆիքսենք, որ նպատակը հանրության կողմից դեպի դատական համակարգ վստահության վերականգնում է: Պետք է լինի բացարձակ վստահելի դատական համակարգ: Թե հիմա դրան հասնելու միոցառումների անունը վեթինգ կդնենք, թե բեթինգ, որևէ նշանակություն չեմ տալիս այդ բառին, կարևորը հասնենք նպատակին»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը:
Պատգամավորը վստահ է, որ նախանշված նպատակին հասնելու են: Նրա խոսքով՝ այս պահին գործող դատական համակարգը որևէ կերպ իշխանությունից չի բխում: