Saturday, 27 06 2026
10:50
Կաբո Վերդեի հավաքականը դուրս է գալիս փլեյ-օֆֆ՝ առանց գեթ մեկ հաղթանակ տանելու
00:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Նորվեգիային. Դեմբելեն` ԱԱ-ների ամենաարագ հեթ-տրիկներից մեկի հեղինակ
00:30
ՖԻՖԱ-ն փորձում էր ջնջել բրենդները, բայց դրանք դարձան ամենահայտնիները
08:20
Հայաստանի կանանց բասկետբոլի ազգային հավաքականը փոքր երկրների ԵԱ-ի կիսաեզրափակչում է
07:50
Մունդիալ-2026. Գերմանիան ու ԱՄՆ-ն պարտվեցին երրորդ տուրում
23:36
40 տարի անց Շիլթոնը ներել է Մարադոնային «Աստծո ձեռքի» գոլի համար
23:31
«Արարատ-Արմենիա»-ն ու «Նոա»-ն նոր համալրումներ ունեն
15:50
ՖԻՖԱ-ն թույլատրել է ՌԴ մինչև 15 տարեկանների հավաքականի մասնակցությունն աշխարհի առաջնությանը
07:30
Մունդիալ-2026. Խմբային փուլի վերջին տուրում հաղթեցին Մեքսիկան, Բրազիլիան, Շվեյցարիան,
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը անհաջող մեկնարկեց փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
10:30
Մունդիալ-2026. Անգլիան ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Գանայի հետ, Խորվաթիան ու Կոլումբիան հաղթեցին
08:10
Շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է երեք խաղափուլ․ հայ պատվիրակների արդյունքները
21:09
Աշխարհի այս առաջնությունը՝ որպես ռեկորդակիր ռմբարկուների մրցաշար
11:10
Մբապեն աշխարհի առաջնություններում խփած գոլերով գերազանցեց բրազիլացի Ռոնալդոյին
08:50
Իտալիայում շարունակվում է շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունը․ ինչ արդյունքներ ունեն հայ պատվիրակները
Հայաստանի կանանց բասկետբոլի ազգային հավաքականը մեկնարկում է ելույթները Եվրոպայի առաջնությունում
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
20:00
Վազորդ Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների առաջնության հաղթող, Ռազմիկ Ղազարյանը՝ արծաթե մեդալակիր
19:20
Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը դարձել է 2026 Chicago Summer Open դասական և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթող
18:50
Հայազգի սուսերամարտիկը՝ Եվրոպայի առաջնության մեդալակիր
18:24
Աշխարհի առաջնություն 2026-ում գրանցվել է պատմական ռեկորդ
18:10
Կաբո Վերդեի դարպասապահի մայրն աջակցել է որդուն
14:50
Մունդիալ-2026. Եգիպտոսը հաղթեց Նոր Զելանդիային, Ուրուգվայ-Կաբո Վերդե հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի
11:30
Իրանի հավաքականը շնորհակալական նամակ է թողել Լոս Անջելեսին
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
14:20
Հայաստանի ծանրամարտի հավաքականն այսուհետ հանդես կգա նոր մրցումային հագուստով
12:20
Շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնություն. Հայաստանը ներկայացնող շախմատիստների արդյունքները 6-րդ խաղափուլից հետո
09:50
Մունդիալ-2026. Գերմանիան դուրս եկավ խմբից, Ճապոնիան հաղթեց Թունիսիին

Ֆուրոր և թրիլլեր. Մեր թիմերի ճակատամարտը՝ Մակեդոնիայում

Ֆուտբոլի Եվրոպա լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլում պատասխան հանդիպումներում մեր թիմերից «Ալաշկերտն» ու «Փյունիկը» ֆուրոր արեցին Հյուսիսային Մակեդոնիայում: Հայաստանի գավաթակիր «Ալաշկերտը» 3:0 հաշվով առավելության հասավ «Մակեդոնիայի» նկատմամբ: Հիշեցնենք, որ այս թիմերի միջև Երևանում կայացած առաջին խաղում «Ալաշկերտը» առավելության էր հասել 3:1 հաշվով:

«Փյունիկը» սեփական հարկի տակ 3:3 խաղալուց հետո Սկոպյեում դրամատիկ պայքարում 2:1 հաշվով առավելության հասավ «Շկուպիի» նկատմամբ: Այս մրցավեճը իր դինամիկայով և լարվածությամբ վերածվեց ֆուտբոլային թրիլլերի: Առաջին կեսում մեր թիմը 2 գնդակ խփեց և վերահսկում էր մրցավեճի ընթացքը: Երկրորդ կեսում «Փյունիկը» չօգտագործեց 5-6 իրական գոլային պահեր, ինչի հետևանքով խաղավարտին լարվածությունը հասավ գագաթնակետին: 82-րդ րոպեին դաշտի տերերը հաշիվը դարձրին 2:1, և ևս մեկ գնդակ խփելու դեպքում «Փյունիկը» դուրս կմնար հետագա պայքարից: Երկրպագուները բավական ագրեսիվ պահվածքով փորձում էին առաջ մղել իրենց թիմին, բայց «Փյունիկը» չկորցրեց զգոնությունն ու պահպանեց հաղթական հաշիվը:

Նշենք, որ մեր թիմը ցույց տվեց գրագետ և հասուն ֆուտբոլ՝ մրցակցին գերազանցելով գրեթե բոլոր առումներով:

Երկրորդ տարին անընդմեջ «Փյունիկը» հաղթահարում է Եվրոպա լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլը, ինչը խոսում է ակումբում ձևավորված պրոֆեսիոնալ մթնոլորտի մասին: Հիշեցնենք, որ անցյալ տարի «Փյունիկը» նույն մրցաշարի առաջին փուլում պայքարից դուրս էր թողել Հյուսիսային Մակեդոնիայի ամենատիտղոսակիր թիմերից մեկին՝ «Վարդարին», երկու հանդիպումների արդյունքում առավելության հասնելով 3:0 հաշվով: Որակավորման երկրորդ փուլում էլ «Փյունիկը» հաղթահարել էր ղազախական «Տոբոլի» արգելքը:

Նշենք նաև, որ ի տարբերություն հայկական մի շարք թիմերի՝ «Փյունիկում» տոն են տալիս հայ ֆուտբոլիստները: Այսինքն՝ խաղային մոդելը կառուցված է հայ ֆուտբոլիստների շուրջը, ինչը դրական երևույթ է: «Փյունիկի» կազմում խաղում են Հայաստանի ազգային հավաքականի 7-8 թեկնածուներ՝ Արմեն Մանուչարյան, Կառլեն Մկրտչյան, Արտակ Եդիգարյան, Արտյոմ Սիմոնյան, Էրիկ Վարդանյան, Արթուր Միրանյան, Էդգար Մանուչարյան: Այսօր Հայաստանում դժվար է գտնել թիմ, որտեղ կան հայաստանցի այսքան հեռանկարային և փորձառու ֆուտբոլիստներ:

Բարձր գնահատականի է արժանի նաև «Փյունիկի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Տարխանովը, որը տակտիկական տեսանկյունից հիանալի էր կառուցել խաղը: «Էմոցիոնալ խաղ ստացվեց, հատկապես վերջաբանը, երբ հաշիվը դարձավ 2:1: Լավ հակագրոհների դիմեցինք, կարող էինք շատ գոլ խփել: Երկրորդ կեսի մեկնարկում եթե 5 մետրից գոլը խփեինք, չէին լինի այդ էմոցիաները, ու խաղը կավարտվեր: Մրցակցի ուժեղ կողմերն էին հակագրոհներն ու ստանդարտները, որոնք մենք այսօր լիովին բացառեցինք: Ամեն դեպքում, չգիտեմ՝ ինչու, այս անգամ ավելի հանգիստ էի: Գյումրիում շատ ավելի անհանգիստ ու մտահոգ էի: Բայց այսօր հավատում էի՝ կհաղթենք»,- խաղից հետո ասել է Տարխանովը:

«Շկուպի»-«Փյունիկ» հանդիպումն առանձնացավ նաև ֆուտբոլային թեժ մթնոլորտով, որն ապահովեցին մոտ 15 հազար երկրպագուները: Շատերը նախատում են երկրպագուներին ագրեսիվ դրսևորումների համար, բայց պետք է ընդունենք, որ սա ֆուտբոլ է, և նման երևույթները, ուզենք թե չուզենք, սիրված մարզաձևի մասն են կազմում:

Ինչևէ, Եվրոպա լիգայում երկրորդ տարին անընդմեջ հաջողություն գրանցեց նաև «Ալաշկերտը»: Վերջինս անցյալ տարի պայքարը սկսել էր Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլից զիջելով շոտլանդական «Սելթիկին»: Հայտնվելով Եվրոպա լիգայի որակավորման երկրորդ փուլում՝ «Ալաշկերտը» պայքարից դուրս էր թողել Մոնտենեգրոյի չեմպիոն «Սուտիեսկային»:

Նշենք, որ ի տարբերություն անցյալ տարվա՝ այսօր «Ալաշկերտը» ցույց է տալիս շատ ավելի գրավիչ և գրագետ ֆուտբոլ: Չնայած կադրային լուրջ խնդիրներին՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանին կարճ ժամանակահատվածում հաջողվեց ձևավորել մարտունակ կոլեկտիվ: Նշենք նաև, որ ինչպես և «Փյունիկը», «Ալաշկերտի» ղեկավարությունը փորձում է թիմի կորիզը ձևավորել հայաստանցի ֆուտբոլիստներով:

«Փյունիկի» և «Ալաշկերտի» որդեգրած քաղաքականությունը պետք է օրինակ ծառայի մեր մյուս թիմերի՝ մասնավորապես «Բանանցի» համար: Վերջինս տարիներ շարունակ դուրս գալով Եվրոպա՝ անփառունակ ելույթներով ուղղակի խայտառակում է մեր երկիրը:

Որակավորման երկրորդ փուլում «Ալաշկերտը» մրցելու է ռումինական հայտնի «Ստյաուայի» հետ: «Փյունիկի» մրցակիցը չեխական «Յաբլոնեցն» է: Մեր երկու ակումբներին բաժին են հասել բավական ուժեղ մրցակիցներ, սակայն հաշվի առնելով այն տենդենցը, որ «Ալաշկերտի» և «Փյունիկի» խաղի որակը խաղից խաղ բարձրանում է, կարող ենք նշել, որ Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլ դուրս գալը անլուծելի խնդիր չէ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում