Wednesday, 01 07 2026
Ադրբեջանը «ձգտում» է ներգրվե՞լ Թուրքիա-ԱՄՆ ռազմական գործարքներին
17:50
Յուրգեն Կլոպը ցանկություն ունի գլխավորելու Գերմանիայի ազգային թիմը
17:40
Երեմյան ֆերմա. ապագայի գյուղատնտեսությունը` Հայաստանում
17:30
ԵՄ-ն չեղարկում է ամերիկյան արդյունաբերական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը
ՍԴ-ում ավարտվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վիճարկման դատաքննությունը
17:10
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց մարդիկ շարունակում են մնալ փլատակների տակ. CBS
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
16:50
Հենրիխ Մխիթարյանը երկարաձգեց պայմանագիրը «Ինտեր»-ի հետ
Արարատյան դաշտում սկսվել է լոլիկի դեղին հասունացումը
16:30
Շոգի պատճառով Էյֆելյան աշտարակը կարող է «աճել» մինչև 10 սանտիմետր
Կասկածի տակ են դրել մեր ընտրողի կամքը․ ԿՀԿ-ն խնդրում է ՍԴ-ին մերժել բոլոր դիմումները․ Հովակիմյան
Տալլինում կանցկացվի Made in Armenia Expo ցուցահանդեսը
Այս ընտրություններին «լցոնումների» մասին անգամ բամբասանքի մակարդակով չենք լսել․ ԿԸՀ քարտուղար
Հայտնի է Ղազախստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը
Ընտրակաշառքների միջոցով փորձում են ամեն ինչ մխտռել․ մտածելու լրջագույն բան ունենք․ Ջուլհակյան
Հայկական ծնեբեկի առաջին խմբաքանակն արտահանվել է Սինգապուր, իրականացվել է նաև ծիրանի փորձնական արտահանում
Զարգացումը տեսանելի է․ վարչապետը շնորհավորել է ՊՊԾ ծառայողներին տոնական օրվա առիթով
15:50
Բրազիլիան կօգնի Վենեսուելային վերականգնելու քաղաքները երկրաշարժից հետո
Անհրաժեշտ է խստացնել պատժաչափն ընտրակաշառք տվողների և ստացողների համար․ Ալեքսանյան
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ի նախկին տնօրենը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի հափշտակության մեջ. շուրջ 30 մլն դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է
Միայն ՀՀ քաղաքացիությունը չպետք է լինի հիմք ընտրություններին մասնակցելու համար․ նոր նախագիծ
15:30
ԵՄ ավիացիոն անվտանգության գործակալությունը կոչ է արել ավիաընկերություններին խուսափել Իրանի տարածքով թռիչքներից
Խստացվում է ինքնակամ կառույցների օրինականացումը․ ի՞նչ է առաջարկվում նոր նախագծով
Փաշինյանն ու Միշուստինը քննարկել են տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության արդիական հարցեր
Ազգային գիտակցության բարձրացում․ բոլոր բնակավայրերի մուտքերի մոտ տեղադրվելու է ՀՀ պետական դրոշը
15:10
Տարեսկզբից ռուսները խոցել են շուրջ 64 հազար ուկրաինական ԱԹՍ-ը
Թուրքիա-Եվրամիություն համագործակցությունը Ադրբեջանի համար «ուղենշայի՞ն կլինի»
14:50
Իսրայելցի նախարարը հայտարարել է Գազայի հատվածի ամբողջ տարածքը վերահսկելու Իսրայելի մտադրության մասին
Բնական գազի սակագները կմնան անփոփոխ
14:30
Չինաստանը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին կյանքի կոչել ձեռք բերված համաձայնությունը

«Լավրովն արձանագրեց իրականությունը». հայ-ռուսական հարաբերությունների խնդիրները չեն հասնի Ուկրաինայի ու Վրաստանի օրինակին

Ռուսաստանը հատուկ ուշադրությամբ է հետևում Հայաստանում և հետխորհրդային տարածքի այլ երկրներում տեղի ունեցող քաղաքական իրադարձություններին: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը «Аргументы и факты» պարբերականին տված հարցազրույցում:

Նրա խոսքով՝ Խորհրդային Միության փլուզումից հետո Արևմուտքը սկսել է ակտիվորեն միջամտել հետխորհրդային պետությունների, այդ թվում՝ Ուկրաինայի և Վրաստանի ներքին գործերին:

«Հայաստանի մասով իրավիճակն այլ է: Այս երկիրն Անդրկովկասում Ռուսաստանի առանցքային գործընկերն է: Վերջինիս հետ հաստատվել են ռազմավարական, դաշնակցային հարաբերություններ: Քաղաքական երկխոսությունը, խորհրդարանական գծով և միջազգային ասպարեզում համագործակցությունն ինտենսիվ բնույթ են կրում: Ռուսաստանը Հայաստանի առաջատար տնտեսական գործընկերն է: Դինամիկ զարգանում են կրթական, մշակութային, ներդրումային, ռազմատեխնիկական կապերը»,- հայտնել է ՌԴ ԱԳ նախարարը:
Լավրովը հարցազրույցի ժամանակ անդրադարձել է նաև Ուկրաինայի և Վրաստանի հետ Ռուսաստանի հարաբերություններին՝ նշելով այդ երկրներում հակառուսական հռետորաբանության և ՌԴ-ի նկատմամբ սադրիչ գործողությունների առկայության մասին: Նա հույս է հայտնել, որ ժամանակի ընթացքում ամեն ինչ իր տեղը կընկնի:

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի կարծիքով՝ ՌԴ արտգործնախարար Լավրովի հայտարարությունները մեծ հաշվով արտացոլում են իրականությունը. «Մեր դեպքում՝ կարելի է ավելի զարգացնել, ավելի դինամիկ դարձնել երկկողմ հարաբերությունները։ Վրաստանի և Ուկրաինայի հարաբերությունները Ռուսաստանի հետ շատ ավելի վատ վիճակում են, իսկ Հայաստանի առումով՝ կարող ենք միայն որոշ խնդիրների մասին խոսել։ Հայաստանն ամեն դեպքում դեռ համարվում է Ռուսաստանի դաշնակիցը, և կարծում եմ, որ մոտ ժամանակաշրջանում դրան ոչինչ չի սպառնում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Միևնույն ժամանակ Ղևոնդյանը նշեց՝ քաղաքականության մեջ միշտ չէ, որ շահերը կարող են համընկնել, և նմանատիպ իրավիճակներ պարբերաբար լինում են նաև մեր դեպքում. «Գլխավորն այն է, որ առանցքային հարցերում, որոնք առավել զգայուն հարցեր են պարունակում, մեր երկրները կարողանում են պայմանավորվել ու գալ ընդհանուր հայտարարի։ Իհարկե, կան շատ խնդիրներ, բայց խնդիրներ կան նույնիսկ ամենամոտ բարեկամների միջև։ Ռազմավարական դաշնակցի էությունն այն է, որ այդ խնդիրները հարթվեն բարեկամական մթնոլորտում, և անհասկացվածություններ չմնան»։

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ հնարավոր են խնդիրներ անհատների, ինստիտուտների միջև։

Հարցին՝ կա՞ն արդյոք Հայաստանում հակառուսական տրամադրություններ, Ղևոնդյանն արձանագրեց. «Հակառուսական տրամադրություններ միշտ են եղել՝ այն պատճառով, որ կան շահեր, որոնք չեն համընկնում։ Նույն կերպ էլ Ռուսաստանում կան հակահայկական տրամադրություններ։ Մենք տարիներ շարունակ տեսել ենք ու գիտենք այդ մասին, օրինակ՝ ընդհանրապես կովկասցիներին մեկ գծի տակ դիտարկելը. թե՛ հասարակության և թե՛ իշխանությունների շրջանակներում կա որոշակի նախապաշարմունք։ Դա ևս հարաբերությունների զարգացման, հարաբերությունների էվոլյուցիայի մի մաս է, որը ժամանակի ընթացքում պետք է լուծել»։

Ըստ նրա՝ Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը փոխել է Ռուսաստանի մոտեցումը Հայաստանի նկատմամբ. «Շատ բան կախված է նաև մեզնից։ Եթե մենք կարողանանք իրականացնել այնպիսի քայլեր, որ Ռուսաստանը քայլ առ քայլ տեսնի մեր ինքնուրույնությունը, հաշվի նստի մեր սուվերենության հետ՝ մնալով բարեկամական շրջանակներում, ու համոզվի, որ այդ ամենը բնավ չի հակասում, այլ օգնում է հայ-ռուսական հարաբերություններին, կարծում եմ՝ այդ դեպքում ո՛չ մենք, ոչ էլ Ռուսաստանը խնդիրներ չենք տեսնի»։

Քաղաքագետը նաև արձանագրում է, որ փոխվել է Ռուսաստանի հետ հարաբերությունների բնույթը Հայաստանի իշխանությունների կողմից. «Հայաստանը քայլ առ քայլ բարձրացնում է իր ինքնուրույնությունը, իր քաղաքական որոշումները ընդունելու հնարավորությունը, որը նախկինում ավելի թույլ էր։ Մոսկվան ավելի շատ վերահսկողական լծակներ ուներ, իսկ այսօր՝ ավելի քիչ։ Բայց ընդհանուր ռազմավարական հարաբերությունները դրանից ոչ թե տուժում են, այլ դա ավելի ամրապնդում է, դառնում ենք համեմատական կարգով ավելի հավասարազոր գործընկերներ։ Այդ դեպքում մենք կարող ենք ավելին տալ, քան այն ժամանակ, երբ մեկն ամբողջությամբ վերահսկվում է մյուսի կողմից»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում