Saturday, 20 06 2026
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի

Հնարավորին ամեն ինչ անում ենք՝ հարցը հանրահավաքների չհասնի․ Բաբայանի գրասենյակ

Հնարավորին ամեն ինչ անում ենք հարցը հանրահավաքներին չհասցնելու ուղղությամբ, սակայն, եթե այս բանակցությունները իրենց պատշաճ հանգուցալուծմանը չհասնեն, հավաքներ անցկացնելը կդիտվի ժամանակի անհրաժեշտություն։ Այս մասին հայտարարություն է տարածել Սամվել Բաբայանի գրասենյակը:

Հայտարարությունը՝ ստորև.

«Սիրելի հայրենակիցներ, մամուլով այսօր տեղեկություն տարածվեց այն մասին, որ Սամվել Բաբայանը հաջորդ շաբաթվանից պատրաստվում է «փողոցային պայքարի»։

Ի սկզբանե, ստորագրահավաքը սկսելու առաջին իսկ պահից, ստորագրահավաքի նախաձեռնող խումբը, որի անդամ է հանդիսանում նաեւ Սամվել Բաբայանը որդեգրել է իր համար միայն օրինական դաշտում գործելու սկզբունքները։

Ուստի կապելով ամեն ինչ Սամվել Բաբայանի անվան հետ, առաջին հերթին վիրավորանք է հասցվում նախաձեռնող խմբի մյուս անդամներին՝ անհարգալից դրսեւորումներով։

Ստորագրահավաքը նախաձեռնել է երկու հարյուր եւ ավելի քաղաքացիներից բաղկացած խումբը, ուստի հավաքներ անցկացնելու մասին որոշումն էլ պատկանում է միայն նախաձեռնող խմբին։ Դեռ նախաձեռնող խումբը ըստ ԱՀ սահմանադրությունով հաստատված կարգի, ԱՀ սահմանադրություն գլուխ 2, հոդված 44, որեւէ դիմում չի ներկայացրել պատկան մարմիններին հավաքներ անցկացնելու մասին։ Այժմ նախաձեռնող խմբի եւ քաղաքական տարբեր ուժերի միջեւ ընթանում են բանակցություններ։

Նախաձեռնող խումբը հնարավորին ամեն ինչ անում է հարցը հանրահավաքներին չհասցնելու ուղղությամբ։ Սակայն, եթե այս բանակցությունները իրենց պատշաճ հանգուցալուծմանը չհասնեն, հավաքներ անցկացնելը կդիտվի ժամանակի անհրաժեշտություն։ Տարածված այն լուրերը, որ ձեռք են բերվել որոշակի պայմանավորվածություններ ինչ-որ քաղաքական ուժերի հետ չի համապատասխանում իրականությանը։

Ցանկացած տեղեկություն ունենալու դեպքում նախաձեռնող խումբը հանդես կգա հայտարարությամբ։ Ուստի կոչ ենք անում, չտրվել ապատեղեկատվական ոչ մի սադրանքի։

Իսկ նրանք, որոնք հայտարարում են, որ մեկ է չի ընդունվելու նախագիծը, շտապենք հիշեցնել, որ դա ոչ որեւէ անհատի, ոչ էլ որեւէ քաղաքական ուժի քմահաճույքի դրսեւորում կարող է լինել։ Երբ ստորագրահավաքի ավարտից հետո կհրապարակվեն թվերը, դուք ստիպված կլինեք հաշվի նստել այս մարդկանց որոշման հետ։ Դուք ստեղծել եք մի պետություն, որի այսպես ասած կայացման հիմքում դրել եք ձեր իսկ կողմից նախապատվելի, հորինված ու լղոզված օրենքները։

Մինչդեռ մենք ստեղծելու ենք պետություն, որի հիմքն ու անկյունաքարը լինելու է անձի իրավունքի գերակայությունը։ Անձն է ստեղծելու իր երկրում օրենքները, եւ պետք եղած ժամանակ նաեւ փոխելու է դրանք ըստ ժամանակի հրամայականի՝ հղում տալով ազգային շահին։ Եվ առհասարակ ժողովրդի իրավունքի գերակայությունը պիտի լինի ցանկացած առողջ հասարակության ձեւավորման թագն ու պսակը»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում