Այսօր` մարտի 22-ին Ռուսաստանի առաջնության 22-րդ տուրի շրջանակներում «Կրասնոդար»-ը սեփական հարկի տակ կընդունի Մոսկվայի «Սպարտակ»-ին:
Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը և կիսապաշտպան Արաս Օզբիլիսը, ամենայն հավանականությամբ, խաղադաշտ դուրս կգան մոսկովյան ակումբի մեկնարկային կազմում։ Այդ մասին է հայտնում championat-ը:
«Սպարտակ»` Դիկան – Պարշիվլյուկ, Տասկի, Բոկետի, Կոմբարով – Գլուշակով, Ռոմուլո, Կոստա, Օզբիլիս, Խուրադո – Մովսիսյան։







































