Monday, 08 06 2026
Ինչ պատկեր է 176 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
Ինչ պատկեր է 131 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
00:40
Իրան-Իսրայել հակամարտությունը կրկին սրվում է
ԿԸՀ-ն ամփոփել է 113 տեղամասերի նախնական արդյունքները
Ինչպիսին են ընտրությունների նախնական արդյունքները 110 տեղամասերի համար
Վրաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաջողության կապակցությամբ
Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների առաջին խմբաքանակն արդեն տեղում է. ՏԿԵՆ
Վայոց ձորում ընտրակաշառքի կասկածով խուզարկություններ և ձերբակալություններ են իրականացվել
23:50
Աբրամովիչը Կիևում գաղտնի հանդիպում է ունեցել Զելենսկու հետ
ԿԸՀ-ն վավերացրել է էլեկտրոնային քվեարկությամբ ստացված արդյունքներ
23:47
Օհայոյում հրաձգություն՝ փառատոնի ժամանակ․ առնվազն 12 վիրավոր
237 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ կա ձեռբակալված
ՆԱՍԱ-ում հայտարարել են, որ տվյալներ չկան կործանված ՉԹՕ-ների կամ զոհված այլմոլորակայինների մասին
Բացահայտվել է Շենգավիթում կատարված հանցագործությունը․ կան ձերբակալվածներ
23:10
Վրաստանն ու Չինաստանը կրթության ոլորտում համագործակցության նոր համաձայնագիր կստորագրեն
Հակակոռուպցիոն կոմիտեն կոչ է անում ահազանգել ընտրակաշառքի դեպքերի մասին
Ընտրության ժամանակ մի խումբ անձանց ուղղորդելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների և ստացված ահազանգերի ամփոփում
ՀԷՑ-ը դատի կտա կեղծ տեղեկություններ տարածող լրատվամիջոցներին
Հայտնի է՝ որքան ՀՀ քաղաքացի է մասնակցել ընտրություններին
Ընտրությունների մասնակցության տվյալները՝ ժամը 20:00-ի դրությամբ
«ФСБ-ն դակումենտները չի տվել ու․․․»․ ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքեր՝ «Ուժեղ Հայաստանում»․ՀԿԿ
22:10
Պեկինը ռազմածովային գործողություն է սկսել Թայվանի մոտ
Մոսկվայի միջամտությունը բերեց հակառակ էֆեկտը. դա է վկայում մասնակցության բարձր տոկոսը
Ավտոսրահներից մինչև հիվանդանոցներ․ նոր սերնդի ռոբոտներ
Անթույլատրելի ճանապարհով ձայն հավաքելով՝ կարող են հայտնվել ԱԺ-ում. լուրջ խնդիրներ կլինեն
21:30
Էբոլայի համաճարակը դուրս է գալիս վերահսկողությունից, զոհերի թիվն աճում է. ԱՀԿ
Այս գիշեր ուշագրավ բան ենք տեսնելու. ժողովրդավարությունը՝ գործողության մեջ
Ժամը 20:00-ի դրությամբ ընտրությունների հետ կապված դատարաններ է մուտքագրվել 124 դատական գործ
Հարավային Կովկասը Ռուսաստանի «պերիֆերիա» չլինելու համար կարո՞ղ է ջանքերը համադրել

Արա Շիրինյանի պատասխանը Տիգրան Պասկևիչյանին

ՀՌԽ նախագահ Արա Շիրինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Պատասխանում եմ Տիգրան Պասկևիչյանի ֆեյսբուքյան գրառմանը և ինձ ուղված բաց նամակին, որովհետև կարևոր է, որ մեր ընդհանուր ընկերները, և ոչ միայն նրանք, իմանան նաև իմ դիրքորոշումը։

Եվ այսպես, մի կողմում Տիգրան Պասկևիչյանն է, որն ուզում է փոփոխություններ բերել Հանրային հեռուստաեթեր, տեսնում է բոլոր թերությունները և առաջարկում գրչի մի հարվածով վերացնել դրանք, իսկ մյուս կողմում «սառը անտարբերությամբ» (Տ.Պ.) կանգնած եմ ես՝ «խորհրդի ընտրված նախագահը», որը ցանկություն չունի աշխատելու, որովհետև կարծում է, թե փոփոխություններ իրականացնելու ընդունակ «մարդ չկա»: Այդ պատճառով հրաշալի նախագծեր և հայեցակարգեր մնացին թղթի վրա և Հանրայինի՝ այնքան մոտ թվացող բաղձալի փոխակերպումը 75 օրում (Պասկևիչյանի պաշտոնավարման ժամկետը) այդպես էլ տեղի չունեցավ:

Սակայն, եթե ամեն ինչ այդքան դյուրին էր, ապա ինչու՞ էր այդքան դժվար մնալ և մասնակցել բարեփոխումներին: Որովհետև մի բան է տեսնել փոփոխությունների անհրաժեշտությունը, ուրիշ բան է իրագործել դրանք գործող կառույցի իրական ժամանակում: Գրոհելու տրամաբանությանը ես գերադասել եմ պատասխանատվությունը՝ կատարածս բոլոր քայլերի համար: Համոզված եմ, որ ընտրել եմ երկար, բայց ճիշտ ճանապարհ:

Իրականում մեր անհամաձայնությունը եղել է միայն մեկ հարցի շուրջ, ավելի ստույգ՝ մի անձի: Սակայն ինձ համար ընդունելի չէ տասնամյակների ինստիտուցիոնալ մեղքը մի մարդու վրա բարդելը: Հանրայինն ինքն էլ եղել է քոչարյանական-սարգսյանական ռեժիմի զոհը, և պարզունակ վրեժխնդրությամբ փոփոխություններ չեն իրականացվում։ Ավելին՝ դա փոփոխություն չէր լինի, այլ միայն իմիտացիա: Հին և հայտնի գործելաոճ, որ հիմք է դնում պետության չգոյության: Եթե ես մտածեի, որ սա միակ ճանապարհն է, ես չէի հավակնի այս պաշտոնին։ Փոփոխությունների համար, այո, անհրաժեշտ է «ծավալուն և դժվարին աշխատանք», որը շատերը չեն կարող կատարել՝ գերադասելով քանդելու հեշտ ճանապարհը։ Դրա համար շատ բան չի պահանջվում. մի քանի դիպուկ արտահայտություն, մի քանի նեղացածների հավանություն և սուբյեկտիվ համոզմունքը նոր սնունդ է ստանում ատելության համար: Հին հաշիվները նոր արդյունք չեն ստեղծում: Հավատացնում եմ ձեզ, Հանրային հեռուստատեսությունը ձեռնամուխ է եղել փոփոխությունների իրագործմանը, բայց դրա համար ժամանակ է պետք, ջանք և համբերություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում