Շվեդ բժիշկները նոր հիվանդություն են հայտնաբերել, որը մարդուն կարող է անցնել տիզերից, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Տեղեկության համաձայն՝ էնցեֆալիտից և բոելիոզից բացի տիզերը կարող են մարդկանց նար բաբեզիոզով վարակել։

Նշվում է, որ տվյալ հիվանդության դեպքում մարդու մոտ բարձր ջերմաստիճան է ի հայտ գալիս և ոսկրերի ցավ, այսինքն՝ գրիպին բնորոշ ախտանշաններ։
Բժիշկների խոսքով՝ թույլ իմունային համակարգի դեպքում հիվանդությունը կարող է մահացու լինել։











































