Պրոֆեսիոնալ բռնցքամարտի առաջին միջինքաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոնի նախկին հավակնորդ Վանես Մարտիրոսյանը (34-1-1) նվաճել է WBO վարկածով միջմայրցամաքային գոտին։
Մարտի 21-ին ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում կայացած մենամարտում 27-ամյա բռնցքամարտիկն առավելության է հասել Մարիո Լոզանոյի (28-5) նկատմամբ` մրցավարների միաձայն որոշմամբ:
Հիշեցնենք, որ 27-ամյա Վանեսի նախորդ մենամարտը կայացել էր 2013-ի նոյեմբերի 9-ին, երբ նա առաջին պարտությունն էր կրել պրոֆեսիոնալ ռինգում` զիջելով ամերիկացի Դեմետրիուս Անդրադեին (20-0):







































