Կատալոնական «Բարսելոնա»-ի դարպասապահ Վիկտոր Վալդեսը հայտնել է, որ իրեն դուր է գալիս Անգլիայի առաջնությունը, բայց դեռ պատրաստ չէ ասել, թե որտեղ է շարունակելու կարիերան: Հիշեցնենք` իսպանացի դարպասապահը պատրաստվում է ամռանը հեռանալ կատալոնական ակումբից: Նրա իրավունքների հավակնորդ են «Մանչեսթեր Սիթի»-ն և «Մոնակո»-ն:
«Անգլիայի Պրեմիեր Լիգան գրավիչ է: Տարիներ շարունակ ես հետևում եմ այդ առաջնությանը: Ինձ դուր է գալիս վերլուծել թիմերը, գտնել հնարավոր հակառակորդներին:
Այժմ այնքան էլ կարևոր չէ, երբ եմ հայտնելու, թե որ ակումբում եմ շարունակելու կարիերաս: Պետք է սևեռեմ ուշադրությունս «Բարսելոնա»-ի ընթացիկ ելույթների վրա»,- ասել է Վալդեսը:











































