Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարել է, որ Ռուսաստանի գլխավոր թիրախը մոտ ժամանակներս Օդեսայի մարզն է:
«Նրանք այժմ մի քանի թիրախներ ունեն: Թիրախներից հիմնականը ներկայում Օդեսայի մարզն է»,- ասել է Յացենյուկը՝ փոխանցում է ՈւՆԻԱՆ գործակալությունը:
Նրա խոսքով՝ ռուսական գործակալները նաև անկարգություններ են ծրագրում արևելյան շրջանների տարածքում:
«Այնտեղ ուղարկվել են պրոֆեսիոնալ սադրիչներ, այնտեղ է ուղարկվել գործակալների հատուկ կազմ Ռուսաստանի տարածքից, սակայն մենք փորձում ենք խուսափել դիմակայությունից, և մեր ծառայություններն աշխատում են այդ ուղղությամբ»,- հավելել է վարչապետը:
Վարչապետը վստահեցնում է, որ կապ է պահպանում մարզային վարչակազմերի ղեկավարների հետ:









































