Monday, 13 05 2024
2024-ի անցած 4 ամիսների ընթացքում ՀՀ-ում ցածր գնաճային միջավայրը պահպանվել է. ԿԲ նախագահ
16:45
Ուկրաինայի ԶՈւ-ն հայտնել է Խարկովի ուղղությամբ մարտերում Ռուսաստանի հաջողությունների մասին
16:30
Կատալոնիայի խորհրդարանական ընտրություններում անջատողականները կորցրել են մեծամասնությունը
16:15
Լեհաստանը կավելացնի Բելառուսի սահմանի անվտանգության միջոցները
Շոյգուն խանգարու՞մ էր Ռուսաստանի նորացմանը
15:58
Ինդոնեզիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 41-ի
Վրաստանը ցույց տվեց աշխարհին, որ թույլ չի տա իշխանություններին ընդունել ռուսական օրենքը
Սրբազանի հետ, սուրճ էլ եմ խմել, հաց էլ եմ կերել, վերջերս շփումներ չունեմ. անհաջող մեկնարկ է արել
ՔՊ պատգամավորը՝ Նիկոլ Փաշինյանին անվստահության հայտնելու գործընթացի մասին
Պարեկին մեղադրանք է ներկայացվել Հնդկաստանի քաղաքացուց կաշառք ստանալու համար. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Շարժումը գնում է մարման. կարևոր հայտարարություններ չեղան, սկսվեց ճգնաժամ
15:30
Հարավաֆրիկյան Հանրապետությունում շենքի փլուզման զոհերի թիվը հասել է 24- ի
Գալստանյանն անցավ կարմիր գիծը. շատ վտանգավոր իրավիճակ է
15:10
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների 4- րդ փուլը
Էական փոփոխություններ Ռուսաստանում
Քաղաքացին վայր է ընկել շենքի տանիքից և մահացել
Մեհրաբյան online
Ադրբեջանի հետ եկել ենք համոզման՝ սահմանազատման գործընթացը սկսել Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա
Գազայում մարդասիրական նոր անցակետ է բացվել
Ինձ վերագրվող «փաստական» տեղեկությունների վերաբերյալ. Բաբաջանյան
3 անգամ խնայում ենք բենզինային շարժիչների համեմատ․ ԿԲ նախագահը՝ էլեկտրական ավտոմեքենաների մասին
Իրաքի հետ հարաբերությունները արտաքին քաղաքական դաշտում բավական բարվոք են․փոխնախարար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
Լիտվայի նախագահն ու վարչապետն անցել են պետության ղեկավարի ընտրությունների երկրորդ փուլ
Բողոքի ակցիաների և Եվրամիության քննադատության ֆոնին՝ կրկին պաշտպանվեց «ռուսական» օրինագիծը
Բեռնատար ավտոմեքենան դեպի ցուցարարները վարած վարորդին մեղադրանք է ներկայացվել
ՀՀ նախագահը հանդիպել է Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանական միության ներկայացուցիչների հետ
ՀՀ վարչապետն ու ԵԱՀԿ գործող նախագահը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների շուրջ
13:15
Թուրքիայում տեղի կունենա Հունաստանի վարչապետի և Էրդողանի հանդիպումը

Խնդրի լուծումը ՍԴ տիրույթում է․ ԱԺ-ն դեռ ծանոթանում է Վահե Գրիգորյանի նամակին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:

-Պարոն Վարդանյան, Վենետիկի հանձնաժողովի 119-րդ նստաշրջանի արձանագրության հետ կապված տարակուսանք է առաջանում՝ հաշվի առնելով այն փաստը, թե ինչպես է սահմանափակ հասանելիություն ունեցող փաստաթղթի բովանդակությունը հասանելի դարձել և շահարկվում է որոշ շրջանակների կողմից: Փաստենք նաև, որ այս արձանագրության մեջ խոսք չկա Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշման մասին:

-Ցանկացած նիստից հետո Վենետիկի հանձնաժողովը պատրաստում է այդ նիստի արձանագրությունը, որտեղ արտացոլվում են այն բոլոր հարցերը, որոնք քննարկվել են լիագումար նիստի շրջանակներում: Ձևավորված պրակտիկայի համաձայն՝ այդ փաստաթուղթը հանրությանը հասանելի է դառնում այն հրապարակելուց մեկ տարի անց: Այս փաստաթուղթն այսօր էլ գտնվում է սահմանափակ հասանելիության տիրույթում, լայն հանրության համար հասանելի չէ, բայց այս փաստաթուղթը ո՛չ գաղտնի է, ո՛չ էլ խորհրդատվական բնույթի է, այլ պարզապես սահմանափակ հասանելիություն ունի: Նախկինում երբևիցե ականատես չեմ եղել դեպքերի, որ այսպիսի փաստաթուղթը հրապարակվի և նման արձագանք առաջացնի: Ինչ վերաբերում է արձանագրության բովանդակությանը, ապա այն վերաբերում է այն ժամանակահատվածին, որը նախորդել է Երևանում և Ստրասբուրգում տեղի ունեցած հանդիպումներին, երբ ՀՀ հրավերով Հայաստանում էր գտնվում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց պատվիրակությունը, որը ներկայացնում էր Եվրոպայի խորհուրդը:

-Վենետիկի հանձնաժողովն ընդունում է, որ չկա դատական համակարգի նկատմամբ բացարձակ վստահություն, խոսվում է նաև Դատական օրենսգիրքը փոխելու, դատական համակարգի կարգապահական ընթացակարգերն ամրապնդելու մասին, այսպիսով, խնդիրները կարծես թե չեն ժխտվում, այլ պարզապես վեթինգի փոխարեն լուծման այլ տարբերակների մասին է հիմա խոսվում:

-Ի սկզբանե որևէ մեկը վեթինգը չէր դիտարկում որպես ինքնանպատակ միջոց. բազում հարցազրույցներում մենք արտահայտել ենք մեր դիրքորոշումը, որ՝ 1. անցումային արդարադատության գործիքները ավելի լավ է ուշացած լինեն, քան ձախողված, 2. անցումային արդարադատության հարցում մենք փնտրելու ենք հայկական մոդելը, և 3. անցումային արդարադատության ցանկացած գործիք կիրառելիս մենք առաջնորդվելու ենք նրանով, թե ինչ սահմանադրական կարգավորումներ ունենք և ինչ միջազգային պարտավորություններ ենք ստանձնել: Մենք եկել ենք այն եզրակացության, որ Սահմանադրությունն ունի համապատասխան ռեսուրս, որը թույլ է տալիս պարբերականության հիման վրա ստուգել դատավորների բարեվարքությունը և համապատասխան ինստիտուցիոնալ և օրենսդրական լուծումների ձեռնարկման պարագայում հասնել այն մակարդակի, որ ունենանք արդարադատության համակարգ, որը վստահություն կներշնչի ոչ միայն այս պահին, այլ նաև հետագայում: Դատաիրավական բարեփոխումները դրա լավագույն միջոցներից մեկն են… Շատ դեպքերում ԵԽ անդամ երկրների շրջանակներում վեթինգի ինստիտուտը կիրառվելիս ձևախեղվել է, որի հետևանքով իրավական գործընթացների շեղում է տեղի ունեցել, ինչը մեզ համար անընդունելի էր, և ԵԽ գերադասում է այդ եզրույթի օգտագործմանը չանդրադառնալ: Վեթինգը միանգամյա գործընթաց է: Դատաիրավական բարեփոխումները, որ մենք նախատեսում ենք իրականացնել, հնարավորություն են ընձեռելու պարբերաբար միջոցառումներ ձեռնարկել՝ ուղղված դատական իշխանության անկախության ամրապնդմանը և դատական համակարգի նկատմամբ վստահության բարձրացմանը… Մենք պետք է հստակեցնենք դատավորների կարգապահական պատասխանատվության հիմքերը, նրանց բարեվարքությանն ուղղված գործիքակազմը և դատավորների գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրման ինստիտուտի ներդրումը:

-Անդրադառնանք Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամին՝ առանց նախապատմությանն անդրադառնալու. ստեղծվել է այսպիսի իրավիճակ՝ կա՛մ Հրայր Թովմասյանը և ՍԴ մյուս անդամները պետք է հավաքեն իրենց իրերը և գնան տուն, կա՛մ ճգնաժամը շարունակվելու է՝ նրանք պնդում են, որ ճգնաժամ չկա և շարունակում են կատարել իրենց լիազորությունները, մինչդեռ ՍԴ դատավորը պնդում է, որ նրանք չունեն այդ լիազորությունները: Ինչպե՞ս է լուծվելու այս հարցը՝ հաշվի առնելով, որ այս հարցի շուրջ չկա ո՛չ քաղաքական, ո՛չ իրավական կոնսենսուս:

-Սահմանադրությամբ յուրաքանչյուր պետական մարմին ունի իր լիազորությունների հստակ շրջանակը, գործադիր, օրենսդիր և դատական իշխանությունները տարանջատված են և հավասարակշռում են մեկը մյուսին, այն խնդիրը, որի մասին բարձրաձայնվում է, վերաբերում է դատական իշխանությանը, և ԱԺ-ն միայն իր լիազորությունների շրջանակներում կարող է գործել և այդ խնդրին կարող է անդրադառնալ միայն այն հատվածով, որով լիազորություն ունի: Խնդիրն առաջացել է Սահմանադրական դատարանի ներսում, առնչվում է ՍԴ-ին, և խնդրի լուծումը, իմ կարծիքով, ՍԴ-ի, դատական իշխանության տիրույթում է:

-Արձագանքելու խնդիր չե՞ք տեսնում:

-Եթե խոսքը վերաբերում է Վահե Գրիգորյանի նամակին, մենք այն ստացել ենք, առայժմ ուսումնասիրում ենք, յուրաքանչյուր պատգամավոր ունի նամակի տեքստը, կանդրադառնանք այդ նամակին և համապատասխան հետևություններ կանենք, բայց կրկին նշեմ, որ ԱԺ-ն ունի հստակ լիազորություններ, և եթե ինչ-որ մարմին իր լիազորությունները չի կատարում, դա չի նշանակում, որ այդ լիազորություններն անցնում են ԱԺ-ին:

-Բայց արդյո՞ք սա այն խնդիրը չէ, որի լուծման համար պետք է արտակարգ ռեժիմով աշխատել՝ նկատի ունեմ նամակին ծանոթանալը և դիրքորոշում հայտնելը, կամ նոր թեկնածուների առաջադրելը, քանի որ ՍԴ-ն այս ընթացքում որոշումներ է կայացնում, և դրանց շարքում կան գործեր, որոնց քննությունը փորձաքարային է դատաիրավական համակարգի համար և առանցքային է մեր պետության համար, խոսքը Մարտի 1-ի անջատված մասով Ռ. Քոչարյանի և մյուսների գործի մասին է:

-Յուրաքանչյուր պետական մարմին պետք է լավագույնս իրականացնի իրեն վերապահված լիազորությունները, եթե արտակարգ ռեժիմի կարիք առաջանար, կաշխատեինք արտակարգ ռեժիմի պայմաներում, բայց այս խնդիրը ՍԴ տիրույթում գտնվող խնդիրն է, այն ԱԺ շրջանակներում չի կարող գտնվել: Ճիշտ կլինի, որ դատական իշխանությունը, որպես չկառավարվող և չքաղաքականացված իշխանություն, կարողանա լուծել այս խնդիրը… ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակը պետք է հանգուցալուծվի այնպիսի եղանակով, որ հնարավորինս մնանք սահմանադրական զարգացումների տիրույթում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում