«Ժողովուրդ»-ը գրում է. «Հայաստանյան խանութներում շարունակվում է ժամկետանց հավկիթների վաճառքը. իսկ ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայության ղեկավար Աբրահամ Բախչագուլյանը պաշտոնական անգործություն է դրսևորում: «Ժողովուրդ»-ը օրեր առաջ գրել էր, որ ժամկետանց հավկիթները, որոնք ներկրվել էին Ուկաինայից, տեղափոխվել են ՀՀ մարզեր՝ այնտեղ «աչքից հեռու» վաճառելու համար: Սակայն Սննդի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի ղեկավար Դավիթ Ղուլյանը հերքում էր:
Եվ ահա երեկ «Ժողովուրդ»-ի խմբագրությունում են հայտնվել մարտի 19-ին Գյումրի քաղաքից գնված ժամկետանց հավկիթներ, որոնց վրա մակնշված է, որ այն արտադրվել է այս տարվա հունվարի 26-ին և պիտանի է մինչև մարտի 26-ը:
Հիշեցնենք, որ նույն Ղուլյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում օրեր առաջ հայտարարել էր նաև, որ ըստ հայաստանյան տեխնիկական կանոնակարգի՝ հավկիթի պիտանելիության ժամկետը 25 օր է:
Նշանակում է, որ հունվարի 26-ին արտադրված և այսօր վաճառվող հավկիթները ժամկետանց են: Սակայն պատասխանատուները կասկածելի լռություն են պահպանում այս առնչությամμ` չհայտնելով անգամ, թե որ ընկերության ներկրված ձուն են ստիպողաբար «սաղացնում» հայ հասարակության վրա:»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։








































