Ուկրաինայում ռուսաց լեզվի կարգավիճակը կարող է ընդլայնվել: Ինչպես հաղորդում է УНН-ն` այս մասին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է երկրի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը:
«Քննարկվում է ռուսաց լեզվի կարգավիճակի ընդլայնման հարցը»,- ասել է Տուրչինովը՝ ավելացնելով, որ Ուկրաինայում ուկրաիներենը կմնա միակ պետական լեզուն:
Նշվում է, որ Պան Գի Մունը հայտարարել է ազգային փոքրամասնությունների շահերի պաշտպանության անհրաժեշտության մասին, գրում է gazeta.ru-ն:





































