Ford կոնցեռնը հայտարարել է, որ ավտոմոբիլային ժանրում աշխատող երիտասարդ տաղանդավոր դիզայներների համար մտադիր է հատուկ կրթաթոշակ ստեղծել` ի հիշատակ կոնցեռնի հիմնադրի վերջին թոռան` Ուիլյամ Քլեյ Ֆորդի, ով վերջերս է կյանքից հեռացել:
Տաղանդավոր դիզայներների համար կոնցեռնը մեկ միլիոն դոլար կհատկացնի, բայց այն ստանալու հնարավորություն չի ունենա ոչ մի ուսանող: Կրթաթոշակը կվճարվի 20 տարվա ընթացքում: Յուրաքանչյուր տարի հատուկ հանձնաժողովը կընտրի 5 ամենաարժանի թեկնածուներին, որոնցից յուրաքանչյուրը կստանա 50 հազար դոլար:









































