Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը Փաշինյանի քաղաքականությունը որակել է մեկ քայլ առաջ, երկու քայլ հետ: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը այս հայտարարությունը պայմանավորում է Փաշինյանի և ընդհանրապես իշխանության հանդեպ ադրբեջանական իլյուզիաների ամբողջական ձախողմամբ:
Նրա խոսքով՝ ադրբեջանական թեզերը և մոտեցումները գնալով ավելի քիչ հասկանալի են դառնում միջազգային հանրույթի համար: