Ադրբեջանական Salam News գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է անվտանգության նոր մարտահրավերների գծով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբոր Իկլոդին՝ նշելով, որ Ադրբեջանի ու ՆԱՏՕ-ի հարաբերությունները հաջողությամբ զարգանում են։
Հանդիպման ընթացքում ընդգծվել է ՆԱՏՕ-ի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների հաջող զարգացումը և Ադրբեջանում համատեղ նախագծերի իրագործման կարևորությունը։
Քննարկվել են նաև ահաբեկչության դեմ պայքարի համագործակցության ընդլայնմանը, քիբերանվտանգության և էներգետիկ ոլորտներում անվտանգության ապահովմանն առնչվող խնդիրներ։