ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերը հրաժարվել է մեկնաբանել Քաթարի՝ «Մունդիալ-2022»-ի անցկացման իրավունքը գնելու մասին վերջերս տարածված լուրերը:
«Ես նույնիսկ իրավունք չունեմ մեկնաբանելու ստեղծված իրավիճակը: Միչև չավարտվեն այս գործի հետ կապված հետաքննությունները, ես այս հարցի վերաբերյալ ոչ մի մեկնաբանություն չեմ տա»,- Բալետրի խոսքերն են մեջբերում շվեյցարական լրատվամիջոցները:
Հիշեցնենք, որ The Telegraph-ը հետաքննություն էր անցակցրել «Մունդիալ-2022»-ի անցկացման վայրի ընտրությունների հետ կապված:
Պարբերականի փոխանցմամբ՝ քաթարական ընկերությունը, որը պատկանում է այդ երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահին, ՖԻՖԱ-ի նախկին նախագահ Ջեք Ուորների և նրա որդիների հաշվեհամարներին մոտավորապես 2 միլիոն դոլար էր փոխանցել այն բանից հետո, երբ Քաթարին վերապահվել էր «Մունդիալ-2002»-ը անցկացնելու իրավունքը:
Նշենք նաև, որ այս գործի հետաքննությամբ զբաղվում է ԱՄՆ-ի կենտրոնական հետախուզական վարչությունը, իսկ այդ աշխատանքներին մասնակցում է նաև Ուորների ավագ որդին:










































