Արևմտյան Ղազախստանի մարզում գինեկոլոգ բժիշկները հեռուստահաղորդման ժամանակ խնդրել են տարածաշրջանի բնակչուհիներին չընդհատել հղիությունը Չինաստանից ներմուծված էժան հորմոնալ դեղահաբերի միջոցով, որոնք նախատեսված են կատուների համար:
Հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ մանկաբարձ գինեկոլոգ Ժանարխիմ Ռագուլն ասել է, որ վերջերս իր բաժանմունք հաճախ են կանանց բերում ծանր վնասվածքներով, որոնց պատճառը հղիության ընդհատման անհաջող փորձերն են:
Կանայք դա բացատրում են աբորտների թանկ լինելով, որոնք արժեն մոտավորապես 135-220 դոլար: Իսկ Ղազախստանում զգալիորեն էժան են Չինաստանից ներմուծված, կենդանիների համար նախատեսված դեղահաբերը` 5 հազար տենգե (մոտ 25 դոլար):










































