Գերմանիայի հավաքականի առաջին մրցակիցն աշխարհի առաջնությունից հետո կդառնա Արգենտինայի ընտրանին:
Գերմանիայի ֆուտբոլի միությունը նախատեսել է ընկերական հանդիպում անցկացնել թիմերի միջև: Այն կկայանա Դյուսելդորֆում` սեպտեբերի 3-ին:
Նշենք, որ սեպտեմբերի 7-ից Յոահիմ Լյովի սաները Եվրոպայի 2016 թվականի առաջնության ընտրական մրցաշարում կխաղան Շոտլանդիայի հավաքականի դեմ: Խաղը կկայանա Դորտմունդում:










































