Անգլիայի Քորնուոլի դքսության ափամերձ ջրերում դայվերները անոմալ մեծությամբ մեդուզա են հայտնաբերել: Այս մասին հաղորդում է The Mirror-ը:
Սպասվում է, որ ջրերի խորքում հայտնաբերված մեդուզայի այդ հսկայական տեսակը ափին կմոտենա աշնանը։
Տակառ-մեդուզան կարող է ունենալ մինչև 90 սմ երկարություն և կշռել 35 կգ։ Մեդուզայի այդ տեսակը վտանգավոր չէ մարդու համար։









































