Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Սերխիո Ռամոսը հայտնել է «Բարսելոնա»-ի դեմ խաղից իր ակնկալիքների մասին:
«Կլասիկոն շատ կարևոր է, ոչ-ոքին բավական չի լինի: Մենք պարտավոր ենք հաղթել սեփական հարկի տակ: Սակայն հաղթանակը մեզ չեմպիոնի տիտղոս չի պարգևի: Առջևում դեռ շատ խաղեր ունենք:
Վախենու՞մ եմ արդյոք Մեսսիից: Երբեք չեմ վախեցել մրցակիցներից: Այդպես է նաև այս անգամ: Աշխարհի լավագույն ֆուտբոլիստը Ռոնալդուն է, հետո նոր` Մեսսին: Նա լավագույններից մեկն է:
«Բարսելոնա»-ն շատ հզոր թիմ է, և նրա գերազանց խաղը պայմանավորված չէ միայն Մեսսիով: Եթե մրցակցի կազմից կարողանայի ընտրել մեկ ֆուտբոլիստի, ով պետք է բաց թողներ խաղը, ես կընտրեի Ինյետային»,- ասել է Ռամոսը:







































