Սեւանի ջրի թունավոր լինելու մասին լուրերը տուրիստական ընկերությունների կողմից կազմակերպված շոու է։ Այս մասին այսօր՝ հուլիսի 15-ին, Սեւանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ ասաց «Ընտանեկան լողափ» հանգստյան գոտու սեփականատեր Շահեն Ասատրյանը։
«Անցած տարվա հանգստացողների 2 տոկոսն է այս տարի Սեւանում հանգստանում։ Անցած տարի ազատ տեղի չունեինք, այս տարի էլ մարդ չի գալիս»,– շեշտեց նա։