ՍԴ հարցը պետք է լուծվի օրենքի շրջանակներում: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը: Նրա խոսքով՝ այսօր դատական իշխանությունները օրենսդիր և գործադիր մարմիններից անկախ են:
Ըստ նրա հանրությունը, սակայն, չունի այն համոզմունքը, որ դատական իշխանություններն անկախ են նախորդ իշխանություններից, քանի որ նրանք գործել և պաշտն են ստացել նախորդ իշխանությունների կողմից: