Կատալոնական «Բարսելոնա»-ն ամռանը երկու նոր կենտրոնական պաշտպան կունենա:
Չնայած, որ ակումբը վերջերս է նոր պայմանագիր ստորագրել Մարկ Բարտրայի հետ, մտադիր է համալրել այդ դիրքը, քանի որ, ինչպես հայտնի է, Կարլես Պույոլն այլևս չի պաշտպանելու ակումբի մարզական պատիվը:
«Բարսա»-ի ղեկավարությունը պատրաստ է փորձառու և հզոր պաշտպանի տրանսֆերի համար հատկացնել 30-35 մլն եվրո, իսկ երիտասարդ և հեռանկարային պաշտպանի տեղափոխության դիմաց՝ մինչև 20 մլն եվրո:
Իսպանիայի գործող չեմպիոնի թիրախում են, մասնավորապես, Տիագո Սիլվան (ՊՍԺ) և Էլյակիմ Մանգալան («Պորտու»):





































