ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Ռուսաստանին կոչ է արել օգտագործել իր «վերջին հնարավորությունը»՝ Միջին և ցածր հեռահարության հրթիռների տարածման պայմանագիրը պահպանելու համար, հաղորդում է Frankfurter Allgemeine Zeitung-ը։
Նա հայտարարել է, որ հրթիռների ուտիլիզացման համար պատասխանատվությունը «Կրեմլի ղեկավարության ուսերին է ընկած»։
«Մոսկվան պետք է իր վերջին հնարավորությունն օգտագործի՝ այն փրկելու համար։ Հակառակ պարագայում նա լիարժեք պատասխանատվություն կկրի հետևանքների համար»,-հայտարարել է Ստոլտենբերգը։