Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մեկնաբանել է փաստը, որ առաջիկա հանգստյան օրերին իր 1000-րդ խաղն է անցկացնելու «զինագործներ»-ի գլխավոր մարզչի պաշտոնում:
«Ինձ համար մեծ պատիվ է 1000-րդ անգամ «Արսենալ»-ին դուրս բերել խաղադաշտ: Ակումբն ինձ միշտ սատարել է դժվարին պահերին: Ժամանակը ցույց կտա՝ հաջողվե՞լ է ինձ ակումբն ավելի ուժեղ դարձնել, թե ոչ:
«Չելսի»-ի դեմ առաջիկա խաղը մեզ համար ամենակարևորն է այս մրցաշրջանում ոչ միայն այն պատճառով, որ խաղալու ենք մեր անմիջական հակառակորդի հետ»,- հայտարարել է Վենգերը:





































