Ռուսաստանյան «Իժմաշ» կոնցեռնը սկսել է նոր տեսակի «Կալաշնիկով» ինքնաձիգների ստեղծումը: Այս մասին հաղորդում է ITAR-TASS գործակալությունը: «Իժմաշի» գլխավոր տնօրենի խոսքերով, այս նոր ինքնաձիգը կարող է լուրջ մրցակցության մեջ մտնել աշխարհի ամենահանրահայտ զենքերի հետ: Նշվում է, որ ««Կալաշնիկովի» փոխարինողը կստեղծվի լրիվ զրոյից»:
Նա հավելել է, որ նոր զենքը կլինի ավելի հարմար և դիպուկ: Բացի այդ՝ այն հնարավոր է օգտագործել այլ սարքերի հետ: «Կալաշնիկովը» համարվում է աշխարհի ամենատարածված զենքերից մեկը: