Փարիզում, հուլիսի 14-ին, Ֆրանսիայի ազգային տոնի՝ Բաստիլի գրավման օրվա կապակցությամբ, ռազմական շքերթ է անցկացվել: Շքերթն ընդունել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, հաղորդում է France24-ը:
Ելիսեյան դաշտերով հանդիսավոր երթով անցել են ավելի քան չորս հազար զինծառայող՝ տղամարդիկ և կանայք: Շքերթին նաև 69 ինքնաթիռներ, 40 ուղղաթիռներ, մոտ 200 մոտոցիկլետներ, ինչպես նաև 200-ից ավելի ձիեր են ներգրավվել:
Մի շարք ԵՄ անդամ երկրների ղեկավարներ, այդ թվում՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, միացել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, որը շքերթին հետևել է Ելիսեյան դաշտերում:
«Ինչպես երբեք, Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո, Եվրոպան այսքան կարևոր չի եղել»,- ասել է նախագահ Մակրոնը Ֆրանսիայի ազգային տոնի նախօրեին: