Apple-ը կներկայացնի նոր ֆիլմաշար, որն արդեն լեգենդար «Գահերի խաղին» մրցակից է համարվում: See անունով շոուն ամենաթանկը կլինի պատմության մեջ:
Ըստ Cult of Mac-ի, յուրաքանչյուր սերիայի գինը կկազմի 15 մլն դոլար: Առաջին եթերաշրջանի համար նախատեսված է տասը սերիա: Այսպիսով, մեկ եթերաշրջանի բյուջեն կկազմի 150 միլիոն դոլար: Հատկանշական է, որ Apple-ի ամենահետաքրքիր շոուի հիմնական դերը կխաղա «Գահերի խաղի» աստղ Ջեյսոն Մոմոան:
Հիշեցնենք, որ մայիսի 20-ին հանդիսատեսի դատին հանձնվեց «Գահերի խաղը» շարքի վերջին սերիան: Սակայն ութամյա պատմության ավարտը չարդարացրեց երկրպագուների ակնկալիքները: Նրանք հիասթափված էին ավարտից և HBO-ն զանգվածաբար լքեցին և միջնորդություն ստորագրեցին՝ խնդրելով վերանկարահանել եթերաշրջանը:







































