ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոռու մարզի «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) ՍՄԱՐԹ կենտրոնում հանդիպման ժամանակ անդրադարձավ հարցին՝ ինչո՞վ է տարբերվում կոռումպացված պաշտոնյան՝ չկոռումպացվածից:
«Չկոռումպացված պաշտոնյան ունի շատ ուժեղ ներքին արգելակներ, դրանք արժեքներն են, իսկ կոռումպացված պաշտոնյայի «տոռմուզի կալոդկեքը» մաշած են: Բանաձևը հետևյալն է՝ Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը դու ես և այդ մեկ մարդը ես եմ»,- ասաց նա: