YouTube ծառայությունը թարմացրել է հեղինակային իրավունքի կանոնները: Նորարարությունները բովանդակության ստեղծողներին թույլ կտան ավելի հեշտությամբ լուծել իրավատերերի հետ տարաձայնությունները՝ տեղեկացնում է The Verge-ը։
Հեղինակային իրավունքի պաշտպանության նոր նորմերի համաձայն՝ հեղինակային իրավունքի սեփականատերերը բողոքները կուղարկեն ձեռքով, նշելով խախտված հեղինակային իրավունքով տեսանյութի ճշգրիտ հատվածը: Բովանդակության ստեղծողը կտեսնի, որ տվյալ հատվածի համար «պահանջներ» կան և հարավորություն կունենա դա փոխելու։