Սևաստոպոլում ռուս զինծառայողները Ղրիմի այսպես կոչված ինքնապաշտպանական ուժերի աջակցությամբ վերցրել են «Լուցկ» և «Խմելնիցկի» հետախուզական ռազմանավերը, հաղորդում է korrespndent.net-ը:
Ուկրաինացի նավաստիներին ափ են դուրս բերել: Նրանց միանգամից առաջարկել են հավատարմության երդում տալ Ղրիմի Հանրապետությանը և Ռուսաստանին:
Նավերը, որոնք տեղակայված են Նովոոզյորնոյե բնակավայրում (Հարավային ռազմածովային բազաի Եվպատորիայի մոտ), դուրս են եկել Դոնուզլավ լիճ և մտադիր են դիմադրել գրոհի ցանկացած փորձի նավերում գտնվող սպառազինության միջոցով: Խոսքը «Կոնստանտին Օլշանսկի» դեսանտային նավի, «Կիրովոգրադե» միջին դեսանտի, «Չերկասի» և «Չերնիգով» հատուկ նշանակության նավերի և «Վեննիցա» հետախուզական ռազմանավի մասին է:








































