Ուկրաինան պետք է դառնա ֆեդերատիվ պետություն՝ չեզոք ռազմաքաղաքական կարգավիճակով: Նման կարծիք է հայտնել Ավստրիայի կանցլեր Վերներ Ֆայմանը «Կուրիր» թերթին տված հարցազրույցի ժամանակ:
Ֆայմանի կարծիքով՝ Ուկրաինայի ապագա կարգավիճակի բանակցությունների հարթակ կարող է դառնալ Վիեննան, իսկ Ավստրիան ի վիճակի է կիսվել իր փորձով: Նրա կարծիքով՝ Ուկրաինան պետք է «կամուրջ հանդիսանա» Ռուսաստանի և Արևմտյան Եվրոպայի միջև:






































